00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբոլցյան. «Կանայք ավելի տղամարդկային կինո են նկարում»

© Sputnik / Артем Житенев / Անցնել մեդիապահոցКруговая панорама на ВВЦ, кинопленка
Круговая панорама на ВВЦ, кинопленка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» 13–րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Կազմակերպիչները խոստանում են, որ փառատոնն այս անգամ ևս հետաքրքիր և արտասովոր կլինի

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի-Sputnik, Լաուրա Սարգսյան. «Ոսկե ծիրան» փառատոնը հաստատուն քայլերով միջազգային ճանաչում է ձեռք բերում։ Այս տարի կազմակերպիչներն ու ժյուրիի անդամները 900 ֆիլմից ընտրել են 43 ֆիլմ, որոնք առաջադրված են երեք մրցութային ծրագրում։

Երևանյան հանդիսատեսն ու «ծիրանային» փառատոնի հյուրերը «Խաղարկային կինո» անվանակարգում կարող են 12 ֆիլմ դիտել։

«Ուզում եմ առանձնացնել Թոնի Էրդմանի ֆիլմը, որը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում, և Բեռլինում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակ ստացած ֆիլմը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ոսկե ծիրանի» ծրագրային տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։

Նրա խոսքով` ընտրությունը բարդ է եղել իրանական ֆիլմերի դեպքում, քանի որ բոլոր ներկայացված ֆիլմերը չեն զիջել որակով և գաղափարական հարստությամբ։ Իրանական ֆիլմերից մրցույթում ներկայացվել է «Անմահը» ֆիլմը, իսկ «Սովորական քաղաքացի» կինոժապավենն ընդգրկված է փառատոնի պրեմիերաների թվում։

«Խաղարկային կինո» անվանակարգում ներկայացվել են վրացի և գերմանացի կին ռեժիսորների աշխատանքները։ Հարևան հանրապետությունից Երևան է եկել «Աննայի կյանքը» ֆիլմը, իսկ Թուրքիայից` «Փոշու շոր» էկրանավորումը։

Ստամբոլցյանն ամենայն լրջությամբ հայտարարում է` «երբեմն կանայք ավելի շատ են տղամարդկային կինո նկարում, քան տղամարդիկ»։

Վավերագրական կինոն այս տարի ավելի լավ վիճակում է, քան անցած տարի։ Ժյուրին փորձել է ներկայացված աշխատանքներից ընտրել առավել հետաքրքրիր ֆիլմերը։ Թեմաները բազմազան են, սակայն արտացոլում են նույն երևույթը` «փոքր» մարդու պայքարը երևույթների հետ։

«Մենք քիչ ֆիլմեր ունենք, որոնք պատմում են Սիրիայի և սիրիահայերի խնդրի մասին, քանի որ հեռուստատեսությունն այնքան օպերատիվ է ամեն ինչ ներկայացնում, որ այդ ֆոնին վավերագիրներն արդեն չեն հասցնում անդրադառնալ այդ թեմային»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի տեղակալ Արա Խանջյանը։

Այս տարի համեստ է ներկայացված «Հայկական համայնապատկեր» փառատոնը, սակայն այստեղ դրական դինամիկա կա։

«Ներկայացված 8 լիամետրաժ ֆիլմից «Ոսկե ծիրանին» կմասնակցի երեքը։ Փառատոնի տվյալ անվանակարգում ընդամենը հինգ լիամետրաժ ֆիլմ կա»,- ասաց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։

Փառատոնին կմասնակցեն Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը, որոնք պատմում են ղարաբաղյան պատերազմի մասին, Աննա Արևշատյանի և Դավիթ Սաֆարյանի ֆիլմերը, որոնք ներկայացնում են 1990-ական թվականների ծանր իրավիճակը։

Լրահոս
0