00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարկեդոնով. Մոսկվան կփորձի հանգցնել Ղարաբաղի թեժացումը

© Sputnik / David Galstyan Нагорный Карабах. Возвращение к жизни
Нагорный Карабах. Возвращение к жизни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանը կփորձի աջակցել բանակցային գործընթացին և ցույց տալ իր հատուկ դերը դրա մեջ, կարծում է փորձագետը

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի-Sputnik. Ռուսաստանը փորձում է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության թեժացում և ուրվագծել իր դերը դրա լուծման մեջ, Sputnik Արմենիային ասաց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կայացավ հունիսի 20-ին։ Հանդիպման արդյունքում կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ասված էր, թե կողմերը փոխհամաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների մասին կարդացեք այստեղ>>

«Հանդիպումը երկակի իմաստ ունի։ Առաջին հերթին` ամրապնդել այն միտումը, որն ուղղված է բանակցություններին, թույլ չտալ այդ դիվանագիտական նախաձեռնությանը, որը մայիսից սկսել է մարել, որոշակի մակարդակում պահել բանակցությունների տոնուսը»,- ասաց Մարկեդոնովը։

Երկրորդ, նրա կարծիքով` հանդիպումը կոչված էր ցույց տալ Ռուսաստանի հատուկ հետաքրքրությունը հակամարտության կարգավորման գործում (բայց ոչ թե Մինսկի խմբի դեմ, այլ նրա հետ միասին)։

«Ռուսաստանը չի հակասում Արևմուտքին և չի մրցակցում նրա հետ, բայց նրա հետաքրքրությունը հատուկ է»,- նշեց փորձագետը։
Մարկեդոնովի կարծիքով` նրա հետաքրքրությունը եռակողմ ձևաչափի վերականգնումն է, որը վերջին հաշվով չի վերացել, բայց երկրորդ պլան է մղվել, քանի որ 2012թ.-ից հետո նման հանդիպումները ոչ կանոնավոր բնույթ են կրել։

Նրա խոսքով` լարվածությունը նվազեցնելու հնարավորություն կա։ Ելնելով նախագահների համատեղ հայտարարությունից` պետք է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումներ։

«Մոսկվան իր հերթին կփորձի հնարավորության դեպքում հանգցնել լարվածության պոռթկումները»,- ասաց Մարկեդոնովը։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева - Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգ. Սարգսյանը և Ալիևը պատրաստ են իրականացնել Մադրիդյան սկզբունքները

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներին, փորձագետի համաձայն, դրանք կփորձեն անփոփոխ մնալ, մասնավորապես այն հանրային մասում, որը ներկայացվել է Պուտինին։ Մի կողմից դա Ղարաբաղի կարգավիճակն է, մյուս կողմից` ազատագրված հողերի։ Նրա խոսքով` տվյալ պահին չկա Մադրիդյան սկզբունքների իրագործմանն անցում կատարելու խնդիր։

«Առայժմ խոսքը վստահության ձևավորման մասին է։ Այն ձևավորվում է հենց այն ժամանակ, երբ որոշակի պատասխանատվություն կա միջադեպերի համար, երբ իրականացվում է ավելի ինտենսիվ հսկողություն, երբ հնարավորություն կա կանխել բախումները։ Միայն փորձ ձեռք բերելուց հետո կարելի է խոսել կոնկրետ քայլերի անցնելու մասին»,- ասաց Մարկեդոնովը։

Նա չի ակնկալում, որ հակամարտությունը, որը երկու կողմերից զիջումների և փոխզիջման ոչ մի ակնարկ չի ցուցադրում, տվյալ պահին չի կարող դրվել գործնական լուծման ուղու վրա։

Լրահոս
0