00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատի տեսքով փքաբլիթ կամ լուսանկարում ենք հայկական կերակրատեսակներ

© Sputnik / Asatur YesayantsАлександр Сляднев
Александр Сляднев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ուկրաինացի լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը Հայաստանում է։ Այս անգամ նա եկել է լրացուցիչ նյութ հավաքելու հայկական խոհանոցի մասին իր գրքի համար

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հետաքրքիր անձնավորություն, պրոֆեսիոնալ լուսանկարիչ, իրավաբան և հոգեբան Ալեքսանդր Սլյադնևը նվաճում է Հայաստանը և ինքն էլ հիանում է այս երկրով։ Նա Հայաստանում է երկրորդ անգամ։

Sputnik Արմենիայի թղթակիցները Սլյադնևի հետ առավոտյան զբոսնեցին Երևանի հին թաղամասերից մեկում` Կոնդում, որը հիմնադրվել է XVII դարում։ Զբոսանքի ժամանակ մենք հետաքրքրվեցինք` արդյո՞ք նա երազանք ունի։

Մեկ օր լուսանկարչի հետ. Ալեքսանդր Սլյադնևը լուսանկարի և խաշլամայի հետ - Sputnik Արմենիա
Հայտնի լուսանկարիչը տպավորություններն է ներկայացնում հայկական խոհանոցի մասին

Սլյադնևը պնդում է, որ երազանքն ու նպատակը միանգամայն տարբեր բաներ են։ Նրա խոսքով` տուն, մեքենա և ամառանոց ձեռք բերելը նպատակ է, որին հնարավոր է հասնել։ Ընդ որում` լուսանկարչի երազանքը չափազանց անսովոր է` ձեռք բերել տիեզերանավ։

Լուսանկարչի ծրագրերի թվում է գրքի բիզնես մտնելը, խոհարարության մասին գրքեր գրելը։

«Ես սոսկ բաղադրատոմսերով ձանձրալի գիրք չեմ գրելու։ Դա կլինի գիրք` իմ տպավորություններով, իմ պատմությամբ Հայաստանի մասին, այդ պատճառով ինձ չի բավարարում ունեցած նյութը։ Բավականին շատ բաղադրատոմսեր կան, մնում է միայն հավաքել Երևանի և շրջակայքի լուսանկարները»,- ասաց Սլյադնևը։

Մինչ մենք զբոսնում էինք Կոնդում, թաղամասի բնակիչները մեզ փքաբլիթ հյուրասիրեցին։ Ալեքսանդրը չկորցրեց իրեն` որոշեց հավերժացնել նվերը և այն կծելով` լուսանկարեց Արարատի ֆոնին։
Լուսանկարները նկարչի ներաշխարհն են

Ալեքսանդրը նշում է, որ լուսանկարը ներաշխարհը փոխանցելու միջոց է, քանի որ ամեն դեպքում լուսանկարչությունը սուբյեկտիվ արվեստ է, անգամ եթե անշունչ իր ես նկարում։

«Դու ցույց ես տալիս այն, ինչ տեսնում և զգում ես»,- ասաց նա։

Նա ավելացրեց, որ լուսանկարի միջոցով կարելի է անել ցանկացած բան. Կարելի է փչացնել ամենալավ կերակրատեսակը կամ հիանալի ներկայացնել ամենասովորականը` դրան յուրահատուկ շարմ հաղորդելով։

Հայկական կերակրատեսակները

Սլյադնևը հիացած է հայկական խոհանոցով, կերակրատեսակների բազմազանությամբ և նրբաճաշակությամբ։ Նա խոստովանեց, որ իրեն շատ են դուր գալիս խաշը, խաշլաման և հարիսան։
Սննդի լուսանկարիչը, ով The British Journal of Photography-ի կարծիքով, աշխարհի լավագույն հարյուր սննդի լուսանկարիչներից է, Հայաստանում եղել է 2014-ին։ Այն ժամանակ նրան հրավիրել էր "Food Adventures" նախագծի հիմնադիր Աննա Մազմանյանը։

Այցի նպատակը Հայաստանը լուսանկարչի Food & Chef ծրագրում ընդգրկելն էր, որում ներկայացված են շեֆ խոհարարներն` իրենց հայտնի կերակրատեսակներով ու բաղադրատոմսերով, ինչը կօգնի Հայաստանը ներկայացնել որպես գաստրոնոմիական երկիր։

Լրահոս
0