00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավաբան Սպենդիարյանի և սպա Ռիմսկի–Կորսակովի ընկերության պատմությունը

© Sputnik / Laura Sarkisyan Александр Спендиарян
Александр Спендиарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծանուն ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի–Կորսակովն օրինակ է ծառայել տարբեր սերնդի հայտնի երաժիշտների համար։ Նրա աշակերտը` հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, բացառություն չէ

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ավելի քան մեկ դար առաջ այս օրը կյանքից հեռացել է ռուս կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովը, ով երաժշտության աշխարհում եղել է հայտնի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի առաջնորդը։

«Սպենդիարյանը ծանոթացել է մեծ կոմպոզիտորի հետ ջութակահար Իվան (Հովհաննես) Նալբանդյանի օգնությամբ, երբ դեռ սովորել է իրավաբանական ֆակուլտետում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ֆոնդի վարիչ Տիգրան Սարգսյանը։

Նալբանդյանը լսել է Սպենդիարյանի կատարումը Յալթայում, որտեղ ելույթ է ունեցել։ Իմանալով, որ Սպենդիարյանը ցանկանում է ցույց տալ իր ստեղծագործությունները հայտնի մի կոմպոզիտորի, Նալբանդյանը խորհուրդ է տվել դիմել Ռիմսկի-Կորսակովին։

Մի կյանք տևած ծանոթություն

Ռուս կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովը ծանոթացել է իր աշակերտի հետ 1896թ.-ին, երբ դեռ պատանի Սպենդիարյանը նրա դատին է ներկայացրել իր ստեղծագործությունները։ Ապագա ուսուցիչը միանգամից նկատել է աշակերտի տաղանդը և մեծ երաժշտի ներուժը։

Չորս տարի անց` 1900թ.-ին, Սպենդիարյանը գրել է «Կոնցերտային ուվերտյուրա» ստեղծագործությունը, որը նվիրել է իր դասախոսին, հրատարակության առաջին տարբերակում այդպես էլ գրել է. «Նվիրում եմ իմ սիրելի ուսուցիչ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին»։ Այդ ընթացքում նա ավարտել էր ռուս կոմպոզիտորի մոտ ուսումը։

© Sputnik / Laura Sarkisyan Ալեքսանդր Սպենդիարյանի տուն–թանգարանի ֆոնդի վարիչ Տիգրան Սարգսյան
Заведующий фондом дома-музея Александра Спендиаряна Тигран Саркисян - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն–թանգարանի ֆոնդի վարիչ Տիգրան Սարգսյան

Այդ շրջանում նրա ստեղծագործությունն ընկել է հայտնի երաժիշտ Լևոն Եղիազարյանի ձեռքը, ով Նադեժդա Պապայանի և Ֆյոդոր Շալյապինի հետ միասին համերգներով ելույթ է ունեցել Ֆրանսիայում։ Նա առաջարկել է Սպենդիարյանին` ուժերը փորձել և իր ստեղծագործությունները կատարել Փարիզում, սակայն Սպենդիարյանը հրաժարվել է` նշելով, որ սկզբից պետք է ցույց տա այն Ռիմսկի-Կորսակովին։

«Կոնցերտային ուվերտյուրան» առաջին անգամ հնչել է հերթական «Բելյաևյան խմբակի» ժամանակ (երաժիշտ-կոմպոզիտորների, կատարողների խումբ, որոնք հավաքվել են 1880-1890թթ. երաժիշտ և բարերար Մ. Պ. Բելյաևի տանը կազմակերպված երաժշտական երեկոների ժամանակ), որը ղեկավարել է Ռիմսկի-Կորսակովը։ Խմբակների մեջ մտել են հիմնականում Ռիմսկի-Կորսակովի աշակերտները, որոնք եղել են Սպենդիարյանի ընկերները։

«Ռիմսկի-Կորսակովը բարձր է գնահատել ստեղծագործությունը և նշել, որ Սպենդիարյանը դարձել է պրոֆեսիոնալ կոմպոզիտոր»,- ասաց Սարգսյանը։

Սպենդիարյանը մեծ բեմում կատարել է իր ստեղծագործությունը 1901թ.-ին Պավլովսկ քաղաքում` պրոֆեսիոնալ նվագախմբի ուղեկցությամբ, ինչը նրան մեծ ճանաչում է բերել։

«Նրանք մտերիմ են եղել և ընկերություն են արել` չնայած նրան, որ Սպենդիարյանը բնակվել է Յալթայում, իսկ Ռիմսկի-Կորսակովը` Սանկտ Պետերբուրգում»,- նշեց Սարգսյանը։

Նույնիսկ իմանալով Ռիմսկի-Կորսակովի աղմկահարույց պաշտոնաթողության և կոնսերվատորիայի պրոֆեսորների կազմից հեռացնելու մասին` Սպենդիարյանը բաց նամակ է գրում իր ուսուցչին, որը հրատարակվում է «Ռուսկայա գազետա» թերթում։

© Sputnik / Laura Sarkisyan Նիկոլայ Ռիմսկի–Կորսակով
Преподаватель Спендиаряна русский композитор Николай Римский-Корсаков - Sputnik Արմենիա
Նիկոլայ Ռիմսկի–Կորսակով

«Դուք` որպես մտավորական, հասարակական գործիչ, չէիք կարող անտարբեր մնալ և չարտահայտել Ձեր դիրքորոշումը։ Ես ցավում եմ, որ Ձեզ ազատել են պաշտոնից և ամոթալի եմ համարում դա նրանց համար, ով համարձակվել է գնալ նման քայլի»,- գրել է Սպենդիարյանը բաց նամակում։

Սպենդիարյանի երաժշտության արևելյան մոտիվները

1903թ.-ին հանդիպումներից մեկի ժամանակ Սպենդիարյանը, զրուցելով նախկին դասախոս, հետո` իր ընկեր Ռիմսկի-Կորսակովի հետ, նրան հայտնում է մեծ սիմֆոնիկ ստեղծագործություն կամ օպերա գրելու ցանկության մասին։ Հենց Ռիմսկի-Կորսակովն է դրդում նրան զբաղվել արևելյան թեմատիկայով և այդ մոտիվներով ստեղծագործություն գրել։

«Ռիմսկի-Կորսակովը բազմիցս խոստովանել է, որ բավարար կերպով չի զգացել իր «Շահրեզադե» սիմֆոնիկ ստեղծագործությունը, և այդ պատճառով այն այդքան լավ չի ստացվել։ Սակայն նա հավատացել է, որ իր սկսած գործը կարող է հիանալի իրականացնել Սպենդիարյանը»,- ասաց Սարգսյանը։

Ոգեշնչվելով իր ուսուցչի խոսքերից` Սպենդիարյանը որոշում է երաժշտություն գրել Միխայիլ Լերմոնտովի «Բելլա» ստեղծագործության մոտիվներով, նա նույնիսկ փորձում է օպերա գրել, լիբրետո է պատվիրում, բայց չի ավարտում սկսածը։ Արդյունքում նա գրում է սիմֆոնիկ ստեղծագործություն Լերմոնտովի «Երեք արմավենի» բանաստեղծության մոտիվներով։

«Այդ ժամանակ էլ հայտնվում է նշանավոր «սպենդիարաֆոնը»` ստեղծված Սպենդիարյանի պատվերով «Երեք արմավենու» համար, որը կաշվե գոտուց և տասներկու բրոնզե բոժոժներից պատրաստված  գործիք էր»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ այդ գործիքը, Սպենդիարյանի պատկերացմամբ, պետք է հաղորդեր անապատով անցնող քարավանի ձայնը։

© Sputnik / Laura Sarkisyan «Սպենդիարաֆոն» գործիքը
Инструмент спендиарафон - Sputnik Արմենիա
«Սպենդիարաֆոն» գործիքը

Սպենդիարյանն արևելյան երաժշտությամբ լրջորեն զբաղվել է Ռիմսկի-Կորսակովի մահից հետո։ Նա մեկնել է Թիֆլիս` հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի մոտ։ Նրա հետ ծանոթանալուց հետո երաժշտություն է գրել «Թմկաբերդի առումը» պոեմի համար և «Ալմաստ» օպերան։

«Հովհաննես Թումանյանի դուստրը հիշում է, որ երբ Թումանյանը կարդում էր իր ստեղծագործությունները, Սպենդիարյանը նստած տեղից ցատկում էր ու բացականչում, որ դրանք հիանալի են»,- ասաց Սարգսյանը։

Սպենդիարյանը գրեթե կրկնել է Ռիմսկի-Կորսակովի երաժշտական գիծը. եթե առաջինը իրավաբանի կրթություն էր ստանում, ապա ռուս կոմպոզիտորը Ռուսական կայսերական նավատորմի սպա էր։ Ռիմսկի-Կորսակովը շարունակել է երաժշտական աշխարհի անվանի ներկայացուցիչների` Գլինկայի, Չայկովսկու գործը, իսկ Սպենդիարյանն էլ` Ռիմսկի-Կորսակովի։

Լրահոս
0