00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի պապի այցի աշխարհագրությունը. ինչու նա առաջնահերթությունը տվեց Հայաստանին

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցПапа Римский
Папа Римский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էջմիածինը, Երևանն ու Գյումրին պատրաստ են դիմավորել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Sputnik Արմենիան ներկայացնում է այցի օրակարգը։ Կազմակերպիչները չեն բացառում, որ օրակարգից դուրս անակնկալներ կարող են լինել

Գոհար Սարգսյան-Sputnik

«Այց առաջին քրիստոնյա երկիր». սա Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարելիք այցի կարգախոսն է։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հավատացյալներին կոչ է արել աղոթել իր հայաստանյան ուխտագնացության կապակցությամբ։ Հրապարակվել է նաև տարբերանշանը` Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիները խորհրդանշող մանուշակագույն և դեղին գույներով, իսկ կենտրոնում Արարատ լեռը և Խոր Վիրապը։

© Официальный сайт ВатиканаՀռոմի պապի` Հայաստանի այցի տարբերանշանը
Эмблема визита в Армению Папы Римского  - Sputnik Արմենիա
Հռոմի պապի` Հայաստանի այցի տարբերանշանը

«Զվարթնոց» օդանավակայանից Հռոմի պապն անմիջապես կուղևորվի Էջմիածին։ Մայր աթոռում վերականգնողական աշխատանքներն ավարտված են, և Սրբազան Քահանայապետին կդիմավորեն լավագույն կերպով։

«Կազմ ու պատրաստ սպասում ենք Հռոմի պապի այցին։ Մոմերից առաջացած սևությունները մաքրվել են, որմնանկարները` փայլեցվել»,-ասաց Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Զաքարիա վարդապետ Բաղումյանը։

Մայր տաճարում տեղի է ունենալու Բարեգալստյան հրաշափառ արարողությունը։ Այնտեղ Հռոմի պապը կխոնարհվի սրբությունների` խաչի և Ավետարանի առջև։ Այնուհետև քահանայապետները կբարձրանան խորան և միասին կաղոթեն։ Մուտքն ազատ է, ամեն ոք կարող է ողջունել Կաթոլիկ եկեղեցու հովվապետին։

Кафедральный Собор в Эчмиадзине - Sputnik Արմենիա
Ռուս կաթոլիկները կժամանեն Հայաստան Հռոմի պապի հետ աղոթելու համար

«Մուտքն ազատ է լինելու բոլոր ցանկացողների համար, բայց անվտանգության նկատառումներից ելնելով` լինելու են որոշակի սահմանափակումներ։ Օրինակ` հայրապետական պատարագի ժամանակ լինելու են աթոռներ, որոնք նախատեսված են պաշտոնական հյուրերի համար։ Սահմանված կլինի հսկայական տարածք ժողովրդի համար, մեծ էկրաններ, որոնց միջոցով մարդիկ կդիտեն ու կմասնակցեն արարողությանը»,-ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հայտնի է, որ Հռոմի պապը հատուկ ուշադրություն է հրավիրում սոցիալապես խոցելի խմբերին։ Sputnik-ի հարցին, թե արդյո՞ք Քահանայապետը զրուցելու է մարդկանց հետ, Տեր Զաքարիան պատասխանեց.

«Արարողակարգով շփումներ նախատեսված չեն, բայց երբ երկու հայրապետներն անցնեն ժողովրդի միջով, մի քանի անգամ առիթներ լինելու են, հնարավոր է նաև, որ մոտենան, զրուցեն, անակնկալներ գուցե լինեն»։

Մայր աթոռում պատարագից հետո Հովվապետները գնալու են ՀՀ նախագահի նստավայր։ Հաջորդ կանգառը Ծիծեռնակաբերդն է։ Այնտեղ կհնչի բարեխոսական աղոթք։ Իսկ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը կխոնարհվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող հուշակոթողի առջև։ Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլին Հռոմի պապը խոսեց Մեծ եղեռնի մասին` չխուսափելով այն անվանել «ցեղասպանություն»։

© Sputnik / Асатур ЕсаянцՀանրապետության հրապարակում Հռոմի պապի այցի նախապատրաստական աշխատանքներմն են ընթանում
Площадь Республики - Sputnik Արմենիա
Հանրապետության հրապարակում Հռոմի պապի այցի նախապատրաստական աշխատանքներմն են ընթանում

Արդեն Գյումրիում Ֆրանցիսկոս պապը պատարագ կմատուցի լատինական ծեսով։ Չի բացառվում, որ նա շրջի պապամոբիլով և մի քանի բառ փոխանակի մարդկանց հետ։ Պատարագից հետո նա կմտնի Յոթ վերք եկեղեցի։

Գյումրիում է գտնվում Հայաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ ևս կայցելի Սրբազան Քահանայապետը։

© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրու «Վարդանանց» հրապարակում նախապատրաստվում են Հռոմի պապի այցին
Сцена в Гюмри, где будет проходить литургия Папы Римского  - Sputnik Արմենիա
Գյումրու «Վարդանանց» հրապարակում նախապատրաստվում են Հռոմի պապի այցին

«Այցի վերջին հանգրվանը խորհրդանշական Խոր Վիրապն է, որտեղից սկսվում է Հայոց քրիստոնեությունը, այստեղ 14 տարի շարունակ ճգնել է մեր հավատքի հայրը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը»,-ասաց Զաքարիա վարդապետ Բաղումյանը։

Սկզբնական շրջանում նախատեսված է եղել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն ունենալու է տարածաշրջանային այց, այսինքն` մեկնելու է նաև Վրաստան ու Ադրբեջան։ Այնուհետև որոշվեց` առաջին ուղղությունը կլինի Հայաստանը։ Իսկ Վրաստանում և Ադրբեջանում Հռոմի պապին կսպասեն սեպտեմբերին։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Ֆրանցիսկոս պապը հատուկ համակրանք ունի հայերի ու Հայաստանի հանդեպ։ Դեռևս կարդինալության օրոք` Արգենտինայում, նա ջերմ հարաբերություններ ուներ հայ համայնքի հետ։

Լրահոս
0