00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգլիական այգի` երևանյան «թեքումով»

© Sputnik / Asatur YesayantsАнглийский парк
Английский парк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանն իր գողտրիկ անկյուններն ունի, որտեղ հինն ու նորը խառնվում են իրար և առանձնահատուկ կոլորիտ հաղորդում քաղաքին։ Երևանի ինքնատիպ վայրերից մեկն էլ Անգլիական այգին է

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Անգլիական այգին նաև Թատերական են կոչում, որովհետև հենց այդ տարածքում է գտնվում Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։ Վաղ առավոտից այգին լցվում է մարդկանցով. տարեցներն ու բալիկներին «մաքուր օդի հանած» երիտասարդ ծնողները բարություն են տարածում այգում։

Նստում են նստարաններին կամ հենց խոտի վրա։ Պապիկները զրուցում են դեսից-դենից, իսկ երիտասարդ մայրիկները հիանում են ծառերի հովի տակ, մանկասայլակում մուշ-մուշ քնած իրենց բալիկներով։ Անգլիայի մասին է հիշեցնում գլուխը թփերի միջից հանած երեքնուկը, որը Սուրբ Պատրիկի օրվա (Իռլանդիայի ավանդական և կրոնական տոն) խորհրդանիշներից մեկն է։

Անգլիական այգու ինքնատիպ խորհրդանիշ են դարձել պապիկները։ Ամեն օր այս այգի է գալիս նաև Սարդարապատի հերոսամարտի մասնակից, հայտնի գեներալ Փիրումովի ժառանգներից մեկը` Աշոտ Փիրումյանը։ Ողջ կյանքի ընթացքում աշխատել է շինարարության ոլորտում, բազմաթիվ տներ է կառուցել Երևանում, այսօր արդեն թոշակառու է ու ամեն առավոտ դուրս է գալիս Երևանի կենտրոնում գտնվող իր տանից և գալիս է այստեղ, շփվում հասակակիցների հետ։

Փիրումյանը պատմում է, որ հինգ զավակներն էլ մեծացել են հենց այստեղ` Անգլիական այգում. ինքն ու կինը երեխաներին այգի են բերել ամեն օր։

Այսօր, սակայն, ամեն ինչ չէ, որ գոհացնում է նրան։ Խոստովանում է, որ ժամանակին այստեղ հինգ ցայտաղբյուր է եղել, իսկ այսօր մեկն էլ չկա։

«Այսօր այդ ցայտաղբյուրները չկան, հետևաբար նաև խմելու ջուր չկա»,— ցավով նշում է Փիրումյանն ու ավելացնում, որ այդ հանգամանքը չի նվազեցնում այգու հանդեպ սերը։

© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Փիրումյան
Ашот Пирумян - Sputnik Արմենիա
Աշոտ Փիրումյան

Ժամանակին այս անկյունը հին Երևանի քաղաքային այգու մի մասն է կազմել, որը ձգվել է մինչև Աբովյան փողոց։ Հենց այս փողոցն էլ քաղաքի հիմնական ու պերճաշուք փողոցն է դարձել, քանի որ այստեղ են տեղակայվել մասնավոր խանութները, շքեղ շինություններն ու տները։ Մի խոսքով` ասես հին Լոնդոնը լինի` ունևոր երևանաբնակներով։

Այսօր այգու «հարևանները» Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատներն են։ Թատերական ու դիվանագիտական հարթակների հարևան դարձած այգին, ասես, երկու տարբեր ժամանակաշրջանի արտապատկեր լինի. մի կողմում խնամված ու բարեկարգված հատվածն է, մյուս կողմում` տարածքներ, որոնք խորհրդային ֆիլմերի կադրեր են հիշեցնում։

© Sputnik / Asatur YesayantsԱնգլիական այգի
Անգլիական այգի - Sputnik Արմենիա
1/6
Անգլիական այգի
© Sputnik / Asatur YesayantsԱնգլիական այգի
Անգլիական այգի - Sputnik Արմենիա
2/6
Անգլիական այգի
© Sputnik / Asatur YesayantsԱնգլիական այգի
Անգլիական այգի - Sputnik Արմենիա
3/6
Անգլիական այգի
© Sputnik / Asatur YesayantsԱնգլիական այգի
Անգլիական այգի - Sputnik Արմենիա
4/6
Անգլիական այգի
© Sputnik / Asatur YesayantsԱնգլիական այգի
Անգլիական այգի - Sputnik Արմենիա
5/6
Անգլիական այգի
© Sputnik / Asatur YesayantsԱնգլիական այգի
Անգլիական այգի - Sputnik Արմենիա
6/6
Անգլիական այգի
1/6
Անգլիական այգի
2/6
Անգլիական այգի
3/6
Անգլիական այգի
4/6
Անգլիական այգի
5/6
Անգլիական այգի
6/6
Անգլիական այգի

Լքված կարուսելի մոտով անցնելիս էլ թվում է, թե ուր որ է երաժշտությունը կհնչի, կարուսելը կպտտվի ու այգին կլցվի մանկական զրնգուն ծիծաղով։ Այգու մի կողմում թոշակառուներն են, մյուս կողմում` իրենք իրենց անդադար նկարող երիտասարդները։

Այգին նորոգվել է 1919 թվականին, իսկ 1920 թվականին այստեղ է կայացել Երևանի ու Ալեքսանդրապոլի թիմերի ֆուտբոլային առաջին հանդիպումը։

Շարունակելի…

 

Լրահոս
0