ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում հունիսի 21-ին, ժամը 14։00-ին Մոսկվա-Քիշնև-Երևան տեսակամուրջ կկազմակերպվի` նվիրված «Ռուսաց լեզուն. Եվրասիայի ավանդական ընտրությունը» թեմային։
ԵՏՄ երկրներում ինչպե՞ս են իրականացվում ռուսաց լեզվի առաջխաղացմանն ուղղված ծրագրերը։ Ո՞ր լեզուները պետք է պաշտոնական դառնան ԵՏՄ տարածքում։
Մոսկվայում տեսակապին կմասնակցեն
ՌԴ պետդումայի` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համաքաղաքացիների հետ կապերի հարցերի կոմիտեի անդամ Ռոբերտ Շլեգելը,
Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան;
«Եվրասիական ընտրություն» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Ռոման Շկոլինը;
«Ռուսաստան-Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Բանինը,
«Ինֆորոս» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դենիս Տյուրինը,
ՇՀԿ երիտասարդական խորհրդի քարտուղարության ղեկավար Ալեքսեյ Կարպենկոն,
Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցիչ։
Քիշնևում`
Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Անդրեյ Նեգուցան, Ելենա Բոնդարենկոն,
ՄՀ խորհրդարանի նախկին փոխխոսնակ Յուրի Ռոշկան;
Սլավոնական համալսարանի ռեկտոր Տատյանա Մլեչկոն;
Հասարակական գործիչ Օլգա Գոնչարովան։
Երևանում`
ՀՀ ԱԺ պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Հայկ Բաբուխանյանը, Արտակ Դավթյանը;
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հասցեն` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։