00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ամերիկացի միջնորդն առաջխաղացում է ակնկալում Սարգսյան–Ալիև հանդիպումից

© Sputnik / Asatur YesayantsСопредседатель МГ ОБСЕ Джеймс Уорлик
Сопредседатель МГ ОБСЕ Джеймс Уорлик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը պայմաններ կստեղծի Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի-Sputnik. Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կօգնի ամրապնդել հակամարտության կողմերի միջև վստահությունը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։

«Սարգսյանի և Ալիևի միջև այսօրվա հանդիպումը վստահություն է ներշնչում կողմերի միջև ու պայմաններ ստեղծում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ուղղությամբ աշխատանքի համար»,- գրել է Ուորլիքը։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0