00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցիներն արտագաղթում են, աղվեսները՝ ներգաղթում

© Sputnik / Stringer В Гюмри лис стало больше
В Гюмри лис стало больше - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու Գաբարդինսկի 24 հասցեի բնակիչներն այլևս չեն մտածում, թե ինչ անեն ազատ ժամանակ. սերիալների առջև ու սոցցանցերում ժամերով նստելու փոխարեն դուրս են գալիս պատշգամբ ու հետաքրքրությամբ դիտում դիմացի տանիքների վրա ուրախ խաղացող աղվեսներին

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գաբարդինսկի 24 հասցեում բնակություն հաստատած աղվեսները տաք ու արևոտ եղանակին մեկը մյուսի ետևից նախ դնչները դուրս են հանում բնից, ապա օրոր-շորոր դուրս գալիս իրար հետևից՝ սկզբում մեծերը, ապա` փոքրերը: Մինչ մեծ աղվեսներն արևի լոգանք են ընդունում, փոքրերը թավալգլոր են գալիս: Բնակիչներն ասում են՝ ժամերով կարելի է նրանց խաղը նայել: Աղվեսային հպարտությամբ ու խորամանկությամբ, ասես զգալով, որ իրենց ներկայությունը հաճելի է, թաղամասի նոր բնակիչները չեն շտապում լքել բնակության նոր վայրը:

Գյումրու հիմնականում «Մուշ» թաղամասում անձրևային սեզոնին սովորական էին դարձել լորտուների «այցերը», ձմռանն այս թաղամասում տեսել են նաև գայլ, բայց որ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ գտնվող թաղամասում նաև աղվեսներ կան, շատերի համար անակնկալ էր:

Գյումրու Գաբարդինսկի 24 բնակելի շենքի դիմաց՝ ավտոտնակների ու մառանների կտուրներին, աղվեսների մի մեծ ընտանիք է ապրում: Հարևանությամբ ապրող բնակիչները պնդում են` մեկ տասնյակի են հասնում:

«Առնվազն 9-13 հատ են, չեն վախենում մեզանից, հանգիստ իրենց համար շրջում են տանիքներին: Բները երևի հենց այդ ավտոտնակների կտուրներին են: Այնքան շատ են, որ մեկ էլ տեսար` ցերեկը դուրս են գալիս ու տանիքների վրա խաղում:

Դրանք ձագերն են, հաշվել ենք` 3 հատ մեծ, 9 հատ փոքր: Չեն փախչում, հանգիստ լուսանկարել ենք»,- նշեց աղվեսների հարևանությամբ ապրող Սոնա Եղիազարյանը։

© Sputnik / Stringer Աղվեսները Գյումրիում
В Гюмри лис стало больше  - Sputnik Արմենիա
Աղվեսները Գյումրիում

Նրա խոսքով` անցած տարիներին նման բան չի եղել: Գյումրեցիները նույնիսկ կատակում են. «Գյումրեցիներն արտագաղթում են, աղվեսները՝ ներգաղթում»:

Բնապահպանները սա հիմնականում ուժեղ անձրևների և կերի հետ են կապում, բայց եթե դաշտերից քաղաք տեղափոխվելն այս առումով հասկանալի է, նույնիսկ շատ երկրներում աղվեսներն ապրում են մարդկանց կողքին, ապա անընդունելի է հետևանքը. կատաղության վիրուսը փոխանցող շան, կատվի և գայլի կողքին հիմա նաև աղվեսն է:

Անշուշտ, գեղեցիկ ու խորամանկ այս կենդանիներին հաճելի է ժամերով դիտել, բայց այս դեպքում բնապահպանները զգուշացնում ու խորհուրդ են տալիս համապատասխան կառույցներին` հետևողական լինել. չէ՞ որ աղվեսները բնակություն են հաստատել ու իրենց չափազանց հանգիստ են զգում բնակելի թաղամասում, որտեղ նաև երեխաներ կան:

Լրահոս
0