00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրապարակվել են Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի դերակատարության փաստերը

© Sputnik / Asatur YesayantsЦицернакаберд. 101 годовщина Геноцида армян
Цицернакаберд. 101 годовщина Геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանացի պատմաբանները պնդում են, որ Գերմանիան բավականին լավ տեղեկացված էր այն մասին, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Թուրքիայում լույս տեղնող հայկական «Ակոս» թերթը հարցազրույց է հրապարակել Der Spiegel պարբերականի նախկին գլխավոր խմբագիր, գերմանացի պատմաբան Վոլֆգանգ Գուստի և Նյու Յորքի քաղաքային համալսարանի գերմանացի պատմաբան Էրիկ Վայցի հետ, որում փորձագետներն անդրադառնում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրականացման մեջ Գերմանիայի պատասխանատվության թեմային:

Ինչպես հայտնում է news-front.info-ն, Վոլֆգանգ Գուստի տվյալներով` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիան Օսմանյան կայսրության ամենակարևոր դաշնակիցներից էր: Փորձագետը նաև նշել է, որ իր հյուպատոսներից ստացած զեկույցների արդյունքում երկիրը շատ լավ տեղեկացված էր, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում:

Գերմանացի պատմաբանն ընդգծել է նաև, որ Ցեղասպանության տարիներին գերմանացի դիվանագետներն օսմանյան կառավարությանը շատ «անվնաս» նամակներ էին գրում` փորձելով միայն տպավորություն ստեղծել, թե ցանկանում են օգնել հայերին:

«Սակայն Գերմանիայի արտգործնախարարության արձագանքն այլ էր: Այն ժամանակվա կանցլեր Բեթման Հոլվեգն այդ տարիներին ասում էր. «Մեր միակ նպատակը մինչև պատերազմի ավարտը Թուրքիային մեր կողքին պահելն է, այդ ընթացքում հայերի լինել-չլինելը կարևորություն չունի»», — նշել է պատմաբանը:

Էրիկ Վայցն իր հերթին ընդգծել է, որ Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, իսկ Գերմանիայի պաշտոնատար անձինք, մասնավորապես դեսպաններն ու հյուպատոսները, քաջատեղյակ էին այն ժամանակ կատարվող իրադարձություններին:

Геноцид армян - Sputnik Արմենիա
Ուրվականների հողը. Հայոց ցեղասպանությունը National Geografic-ի էջերում

Der Spiegel պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Վոլֆգանգ Գուստը փաստել է, որ Հայոց ցեղասպանության հարցում չպետք է նաև աչքաթող անել Թուրքիայում գերմանացի զինվորականների դերը:

«Կայսրության մի շարք հատվածներում նրանք անձամբ են ղեկավարել հայաբնակ շրջանների վրա իրականացվող հարձակումները», — ավելացրել է նա:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևին անդրադառնալով` Նյու Յորքի քաղաքային համալսարանի գերմանացի պատմաբան Էրիկ Վայցն ընդգծել է այդ փաստաթղթում Ցեղասպանության իրականացման հարցում Գերմանիայի դերը հիշատակելու կարևորությունը:

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0