ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Թուրքական կողմը Եվրահանձնաժողովին է վերադարձրել 2015 թվականին գրանցած առաջընթացի մասին զեկույցը, քանի որ եվրոպական պատգամավորները կոչ են անում Անկարային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Daily Sabah-ը:
Ինչպես հայտնում է հրատարակչությունը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, զեկույցը, որն ընդունել են ԵԽ 375 պատգամավորներ, իսկ դեմ քվեարկել են 133-ը, հետ է ուղարկվել առանց բացելու` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչի պատճառով:
Հայկական հարցը պատճառ դարձավ, որպեսզի Թուրքիան հրաժարվի ընդունել ԵԽ զեկույցն անցյալ տարվա գարնանը: Թուրքիան ընդհանուր առմամբ նման վեց փաստաթուղթ է վերադարձրել:
Վերջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Բունդեսթագը>>
XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։
Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։