ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Բելգիայում ընթացող Grand Chess Tour մրցաշարքի Լյովենի փուլում տեղի ունեցան արագ շախմատի հանդիպումները, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով իր ակտիվում գրանցել է 12 միավոր:
Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն, ով վաստակել է 11 միավոր:
Լևոն Արոնյանը վաստակել է 10 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը:
Հունիսի 19-ին և 20-ին տեղի կունենան կայծակնային շախմատի պարտիաները:
Նշենք, որ Grand Chess Tour մրցաշարի Լյովենի փուլը մեկնարկել է հունիսի 17-ին, դրան մասնակցում են նաև Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն և Վեսելին Թոփալովը:
Մրցաշարն անցկացվում է արագ և կայծակնային շախմատի կանոններով: