00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշի, Ագուլիս, Ալեքսանդրապոլ. եվրոպական մանկասայլակից մինչև հայկական օրորոց

© Sputnik / Asatur YesayantsВесна в Ереване
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանկասայլակները յուրաքանչյուր մարդու կյանքի կարևոր իրն են, սակայն միշտ չէ, որ դրանք գոյություն են ունեցել: Sputnik Արմենիան պատմում է, թե երբ է աշխարհում և Հայաստանում հայտնվել առաջին մանկասայլակը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ավելի քան մեկ դար առաջ Եվրոպայում հունիսի 18-ին արտոնագրվեց առաջին մանկասայլակը: Հայաստանում երեխաներին տեղափոխելու առաջին փոխադրամիջոցը թվագրվում է 19-րդ դարի վերջով և 20-րդ դարի սկզբով: Մանկասայլակների «նախնիները» համարվում են կտորից կապոցները, որոնք կանայք կապում էին պարանոցին և երեխաներին դրա մեջ դնում:

Իսկ Հայաստանում կային օրորոցներ և քայլասայլակներ

Հայաստանը միանշանական մանկասայլակ ստեղծած երկիր չէ, սակայն այստեղ դրանց ստեղծվելուց շատ առաջ եղել են ժամանակակից օրորոցների և քայլասայլակների նախատիպեր:

Հայաստանում մանկասայլակների մասին առաջին անգամ հիշատակվում է 19-րդ դարի վերջին: Դրանք ներմուծվում էին եվրոպական երկրներից, և կարելի էր ձեռք բերել քաղաքների առևտրի կենտրոններում։

«Սայլակներ կարելի էր տեսնել Ագուլիսում (Նախիջևան), քանի որ ագուլեսցիները սերտ առևտրային կապեր ունեին մեծ երկրների հետ, Շուշիում, Ալեքսանդրապոլում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանը:

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի առաջին սայլակը գտել են Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: Այն պատկանել է Շահմուրադյանների նշանավոր տոհմին:

«Ես երբեք չեմ տեսել նման գեղեցկություն. սայլակի հիմքը հավաքված էր մետաղից, իսկ վերնամասը՝ բամբուկից»,- ասաց Հոբոսյանը:

© Liveinternet XIX դարի առաջին կեսի մանկասայլակ
Детская коляска 1955 и 1957 годов - Sputnik Արմենիա
XIX դարի առաջին կեսի մանկասայլակ

Հայերն այդ ժամանակ ոչնչով չին տարբերվում եվրոպացիներից, այստեղ էլ 19-րդ դարում մանկասայլակները պերճանքի առարկա էին, որոնք իրենց կարող էին թույլ տալ հայկական վերնախավի հարուստ և նշանավոր ներկայացուցիչները: Սակայն հայերը մի բանում գերազանցել են եվրոպացիներին. դարեր շարունակ Հայաստանում գոյություն են ունեցել ժամանակակից օրորոցների և քայլասայլակների նախատիպերը, որոնք հիմնականում պատրաստվել են փայտից:

Երեխաների փոխադրամիջոցների էվոլյուցիան

Մարդկության պատմության մեջ առաջին սայլակի հիմնադիրը համարվում է լանդշաֆտային դիզայներ Վիլյամ Քենթը, ով 1733թ.-ին այդ շրջանի հերցոգներից մեկի երեխաների համար ստեղծել է փոխադրամիջոց: Մանկասայլակն ունեցել է երկաթյա վերնամաս, անիվներ և ավելի շատ հիշեցրել է կառք, որը շարժվել է պոնիի կամ այծի օգնությամբ: Շուտով նման մանկասայլակներ ունեցել են գրեթե բոլոր նշանավոր լորդերի երեխաները:

Ժամանակակից մանկասայլակի նման միջոց հայտնվել է 1840թ.-ին: Այն պատրաստվել է Անգլիայի թագուհի Վիկտորյայի հրամանով, ով 9 երեխաների մայր էր: Սակայն այդ սայլակն անհարմար էր, որովհետև բռնակներ չուներ:

1853 թ.-ին Չարլզ Բենթոնը ստեղծում է բռնակներով սայլակ, սակայն քանի որ երեխաները կարող էին այնտեղ միայն նստել, ապա անհարմար էր օգտագործել դրանք երկար ժամանակ: Շուտով էվոլյուցիան լուծեց նաև այդ խնդիրը:

1899թ.-ին Վիլյամ Ռիչարդսոնը ստեղծում է մանկասայլակի կատարելագործված մոդել: Դրանում երեխան կարող էր նստել ինչպես դեմքով, այնպես էլ մեջքով դեպի սայլակը վարողը, իսկ անիվները կարող էին պտտվել միմյանցից անկախ՝ 360 աստիճանով: Դրանից հետո մանկասայլակը մեծ էվոլյուցիա է ապրել՝ ահռելի սարքից, որին դեմ էին այդ ժամանակվա մանկաբույժները, վերածվելով հարմարավետ փոխադրամիջոցի:

© АcidcowXIX դարի առաջին կեսի մանկասայլակ
XIX դարի առաջին կեսի մանկասայլակ - Sputnik Արմենիա
1/2
XIX դարի առաջին կեսի մանկասայլակ
© Discussions.mnhs1890-1899 թթ. մանկասայլակ
1890-1899 թթ. մանկասայլակ - Sputnik Արմենիա
2/2
1890-1899 թթ. մանկասայլակ
1/2
XIX դարի առաջին կեսի մանկասայլակ
2/2
1890-1899 թթ. մանկասայլակ

Մանկաբույժները պնդում էին, որ մանկասայլակում երկար նստելը բացասական է ազդում երեխայի ողնաշարի վրա:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո մանկասայլակների արտադրությունը մեծ աճ է ունեցել։ Սայլակներն ավելի թեթև են դարձել, ինչի հաշվին նվազել է նաև դրանց գինը: Սակայն ևս մեկ հեղափոխական քայլ էր 1965թ.-ից սկսած մանկասայլակների պատրաստման մեջ ալյումինի օգտագործումը: Հենց դրա շնորհիվ ժամանակակից մանկասայլակները թեթև են և մատչելի:

Լրահոս
0