ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի- Sputnik. Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի խաղացող Գոռ Աղբալյանը 1+1 տարբերակով պայմանագիր է կնքել Հոլանդիայի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Հերակլսեի» հետ, հայտնում է armsport-ը:
«Ինձանով վաղուց էին հետաքրքրվում, և վերջերս արդեն սկսեցինք բանակցություններ վարել: Տեղափոխվել եմ որպես ազատ խաղացող, սակայն ակումբս («Հերենվենը»-խմբ.), որոշակի փոխհահատուցում է ստանալու»,- ասաց Գոռ Աղբալյանը:
«Հերակլեսը» Հոլանդիայի նախորդ առաջնությունում գրավել է 6-րդ հորիզոնականը: