00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ. ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է

© Sputnik / В. Киселев / Անցնել մեդիապահոցВоенные сапоги
Военные сапоги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ զինված ուժերի շարքերը մոտ օրերին կհամալրեն հազարավոր նորակոչիկներ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ներկայացուցիչները զորակոչի նախաշեմին իրավական իրազեկման միջոցառումներ են անցկացնում մայրաքաղաքում ու մարզերում:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Զինակոչիկների և նրանց ծնողների հետ հանդիպումների ժամանակ հորդորվում է զորակոչի ընթացքում զերծ մնալ անօրինականություններից, զարտուղի գործարքներից, ընդգծվում է, որ ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ ԳՇ ղեկավարության կողմից:

Զինակոչիկների ծնողներն ու հարազատներն իրենց հերթին հնարավորություն են ստանում բարձրաձայնել հուզող հարցերն ու ստանալ սպառիչ պատասխաններ:

Վերջին երկու հանդիպումները տեղի են ունեցել հունիսի 16-ին Լոռու և Շիրակի մարզերում։ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները ներկայացրել են պարզաբանումներ զինակոչիկների առողջական վիճակի հետազոտությունների, կայացվող որոշումների բողոքարկման ընթացակարգի, զինակոչիկի ծառայության վայրի ընտրության և զինծառայության հետ կապված քաղաքացիներին հուզող այլ հարցերի վերաբերյալ։

Հանդիպումների ընթացքում հատկապես կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարը, որի շրջանակում ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են զորակոչի ամբողջ ընթացքին՝ բուժզննումներից մինչև ծառայության վայրի ընտրության վիճակահանություն։ ՌՈ ներկայացուցիչները ծնողներին հորդորել են զարտուղի գործարքների մասին լուրերը հայտնել իրավապահ մարմիններին:

 

Լրահոս
0