00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ու՞մ էր ներշնչում Վահագն Հայրապետյանն իր ջազով

© Sputnik / Asatur YesayantsВаагн Айрапетян на выставке работ Беника Петросяна
Ваагн Айрапетян на выставке работ Беника Петросяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը` նվիրված քանդակագործի մահվան 20–րդ տարելիցին։ Sputnik Արմենիան զրուցել է արվեստագետի ընտանիքի անդամների հետ ու պարզել, թե որոնք են նրա լավագույն ստեղծագործությունները։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Գոհար Սարգսյան. Բենիկ Պետրոսյանը քանդակների մեծ ժառանգություն է թողել արվեստասեր սերունդներին։ Նրա ընտանիքի անդամները` Արև ու Արեգ Պետրոսյաննները, Վահագն Հայրապետյանը գնում են նրա թողած հետագծով` բռնել են արվեստի ուղին։ Դստեր` Արև Պետրոսյանի հետ զրույցում հարցրի` գուցե, այնուամենայնիվ, նրա լավագույն ստեղծագործություններն իր զավակներն են, նա պատասխանեց.

«Հումորով, բայց պետք է ասեմ։ Վերջերս իմ ֆեյսբուքյան պատին մի նկար տեղադրեցի ու գրեցի` Բենոյի լավագույն ստեղծագործությունները` «Իկարուսն» ու ես»։

«Իկարուս» քանդակը հոր կերտած ամենասիրելի գործերից է։ Դրա համար էլ ցուցահանդեսի խորհրդանիշ է ընտրել հենց այդ քանդակը։ Նա այն բնութագրում է որպես տիեզերքի ու ստեղծագործող մարդու մտքի անսահմանություն։ Արև Պետրոսյանի խոսքով` հոր ապրած կյանքի օրինակով, իրենք էլ չեն ապրում զուտ կենցաղով, այլ` մտքերն ու գաղափարներն իրականություն դարձնելով։

Արև Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս ցուցադրությունը վերջինն է, քանի որ շատ աշխատանքներ վնասվում են։

© Sputnik / Asatur YesayantsԱրև Պետրոսյան
Арев Петросян на выставке своего отца Беника Петросяна  - Sputnik Արմենիա
Արև Պետրոսյան

«Բենիկ Պետրոսյանի արվեստն արժանի է մշտական ցուցադրության, պետք է լինի տուն-թանգարան, դրան կից` արվեստանոցներ, որոնք սովորեցնեն մանրաքանդակի դպրոցի վարպետի անցած ուղին և հնարավորություն լինի ոչ միայն տեսնելու, սիրելու, այլև ծնելու սերունդներ, որոնք կապրեն մշակութային կյանքով»,-ասաց քանդակագործի նկարչուհի դուստրը։

Նարնջագույն, երկնագույն, կանաչ։ Սրանք այն գույներն են, որոնցով տաղանդավոր ջազմեն Վահագն Հայրապետյանը նկարագրում է Բենիկ Պետրոսյանին։

«Նա շատ աշխատասեր էր։ Նրանից եմ սովորել` եթե մի բան ուզում ես ստեղծել, մի հապաղիր, արա այն»,-պատմեց նա։

© Sputnik / Asatur YesayantsԲենիկ Պետրոսյանի քանդակներից
Выставка Беника Петросяна  - Sputnik Արմենիա
Բենիկ Պետրոսյանի քանդակներից

Մանկության հուշերից հիշարժան դրվագ պատմելու խնդրանքին ի պատասխան, Վահագն Հայրապետյանը պատմեց` 7-8 տարեկանում ինքը նվագում էր, իսկ Բենիկ Պետրոսյանը` ստեղծագործում, նոր քանդակներ կերտում։ Նա բերեց օրինակ, թե որտեղ կարելի է տեսնել ասվածի ապացույցը։

«Կամերային թատրոնում դաշնամուրի մոտ նստած մի մանեկեն կա։ Նա աշխատում էր այդ մանեկենի վրա, իսկ ես նվագում էի։ Նույնիսկ այդ մանեկենի շորերն իմ շորերն են»,- ժպիտով հիշեց նա։

Զավակների պատմելով` Բենիկ Պետրոսյանը շատ էր սիրում բնությունը, ներդաշնակ էր նրա հետ։ Դրա համար էլ ամեն շաբաթ և կիրակի օրերին ընտանիքի անդամների հետ բնության գիրկ էին գնում։ Վերջերս դուստրը` Արև Պետրոսյանը, մի լուսանկար է հրապարակել, որտեղ խաղում է օձերի հետ։

© Личная страница в ФБԱրև Պետրոսյանը խաղում է օձի հետ
Арев Петросян - дочь Беника Петросяна - Sputnik Արմենիա
Արև Պետրոսյանը խաղում է օձի հետ

«Ուրիշ մարդկանց համար դա սարսափելի է թվում, բայց մենք սիրում էինք բնությունը։ Նա մեծ սիրով էր պատմում ամեն քարի, ծառի, մորմերի ու օձերի մասին»,- ասաց քանդակագործի դուստրը։

Բենիկ Պետրոսյանը հայ իրականության մեջ հայտնի է որպես մանրաքանդակի դպրոցի հիմնադիր։ Միաժամանակ նրա ստեղծագործական համապատկերը բազմաժանր է` գեղանկարչություն և գրաֆիկա, մոնումենտալ և հաստոցային քանդակ և այլն։

Նա կյանքից հեռացել է ընդամենը 57 տարեկանում, բայց հասցրել է եզակի ու ինքնատիպ հսկայածավալ ժառանգություն թողնել։

Լրահոս
0