00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը

© Пресс-служба Правительства РАПремьер-министр РА Овик Абраамян
Премьер-министр РА Овик Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. 2015թ.-ի մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք ռազմարդյունաբերական համալիրի մասին, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական, գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումն է, հանձնաժողովի անդրանիկ նիստում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ։

«ՀՀ և ԼՂՀ սահմանում տիրող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը և հատկապես ապրիլյան դեպքերը ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտության լրջագույն ազդակ էին: Մեր առաջնային խնդիրների մեջ միշտ առանձնացրել և կարևորել ենք մեր սահմանների պաշտպանության և երկրի անվտանգության հուսալի ապահովումը»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով` այս կենսական խնդրի լուծման գործում չափազանց կարևոր է նորարարական տեխնոլոգիաների, գիտության նվաճումների վրա խարսխված ռազմարդյունաբերական համալիրի վերազինումը և հետագա կայուն զարգացումը, ինչը կնպաստի պետության ռազմատեխնիկական քաղաքականության պատշաճ կենսագործմանը:

Վարչապետն ընդգծել է, որ ռազմարդյունաբերական կենսագործունեության սուբյեկտների շարքում իր ուրույն տեղն ունի ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովը: Հանձնաժողովի խնդիրը ոլորտի զարգացման նպատակով առաջարկությունների մշակումը և ՀՀ կառավարություն ներկայացնելն է:

«Հանձնաժողովն ամեն ջանք պետք է գործադրի երկրի պաշտպանունակության զարգացման գործում իր նշանակալի ներդրում ունենալու համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նիստում ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի թեկնածությունը: Հաստատվել են նաև Հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ենթահանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Մասնավորապես, ՀՀ ԿԳՆ ԵՊՀ առաջատար գիտաշխատող, թաղանթների ձևավորման գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էռնեստ Նազարյանը նշանակվել է մեքենաշինության ենթահանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը՝ ֆիզիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ենթահանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը՝ քիմիայի և կենսաբանության ենթահանձնաժողովի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ ԿԳՆ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ենթահանձնաժողովի և «Ձեռնարկատիրական ինկուբատոր» հիմնադրամի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Բագրատ Ենգիբարյանը՝ նորարարական տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի նախագահներ:

Դավիթ Փախչանյանը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերության հետագա զարգացման, մասնավորապես «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հանձնաժողովի անդամներն իրենց նկատառումներն են ներկայացրել և հանդես են եկել առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է փաստաթուղթը ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ և լրամշակված տարբերակը ներկայացնել հանձնաժողովին:

 

Լրահոս
0