00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցիների մի մասը ղարաբաղյան թեժացումը ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի ձեռքի գործն է համարում

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարցախույզը ցույց է տվել, որ ռուսաստանցիների քառորդ մասը ղարաբաղյան հակամարտության թեժացման մեջ ԱՄՆ–ին և ՆԱՏՕ–ի երկրներին է մեղադրում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Ռուսաստանցիների գրեթե քառորդ մասը (23 տոկոս) համարում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մեղավոր են Ղարաբաղյան հակամարտության սրման մեջ։ Դա են վկայում «Լևադա կենտրոնի» անցկացրած հարցախույզի տվյալները։

Հարցվածների 19 տոկոսը համարում է, որ հակամարտության թեժացման մեղավորն ադրբեջանական կողմն է, 4 տոկոսի կարծիքով` հայկական կողմը։ 15 տոկոսը մեղադրում է Թուրքիային։

Ռուսաստանցիների մեծ մասը (67 տոկոս) չեզոք դիրքորոշում ունի այս հարցում։ Հարցվածների 15 տոկոսը սատարում է Հայաստանին, 4 տոկոսը` Ադրբեջանին։

Ռուսաստանցիների կեսից ավելին (66 տոկոս) կարծում է նաև, որ ՌԴ-ն պետք է չեզոք դիրք ունենա Ղարաբաղյան հակամարտության հարցում, 11 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը պետք է օգնի հայկական կողմին, իսկ 3 տոկոսն էլ համարում է, որ Ադրբեջանն ունի Ռուսաստանի աջակցության կարիքը։

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայելու վերաբերյալ հարցին 46 տոկոսը պատասխանել է, որ կողմ է այդ գաղափարին, 36 տոկոսը պատասխանել է, որ դեմ է։

Ռուսաստանցիների գրեթե կեսը (44 տոկոս) կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, 11 տոկոսը հանդես է գալիս Հայաստանի մաս ճանաչելու օգտին, իսկ 6 տոկոսը` Ադրբեջանի։

Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմանը հետևում է ռուսաստանցիների 11 տոկոսը, 59 տոկոսն ինչ-որ բան լսել է այդ մասին, իսկ հարցվածների 30 տոկոսն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։

Հարցումն անցկացվել է մայիսին 18 տարեկանից բարձր 800 ռուսաստանցիների շրջանում։ Տանն անցկացված անձնական հարցազրույցի միջոցով հարցերին պատասխանել են 48 շրջանի 137 բնակավայրերի բնակիչները։ Տվյալների վստահության միջակայքը տատանվում է 4,1 տոկոսի սահմանում:

 

Լրահոս
0