00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արա Ղազարյան
Պետական գաղտնիքը կարգավորվում է օրենքով, գերատեսչական ցանկով. Արա Ղազարյան
09:06
5 ր
Կարեն Ադոնց
Հայաստանում գնաճն ու գնանկումը կապ չունեն տնտեսական կանոնավոր երևույթների հետ. Կարեն Ադոնց
09:12
8 ր
Ժաննա Վարդանյան
Չեմ կարող բացառել, որ Իսրայելի արձագանքը լինի իրանական միջուկային օբյեկտների դեմ. Ժաննա Վարդանյան
09:21
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:26
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայրենապատում». նոր հաղորդաշար` Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում

© SputnikԱշոտ Գևորգյան
Աշոտ Գևորգյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայրենապատում» հաղորդաշարը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում կլինի հունիսի 18-ից։ Հաղորդման վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում հաղորդման հեղինակը` ռեժիսոր, վավերագրող Աշոտ Գևորգյանը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Այս շաբաթվանից Sputnik Արմենիան կներկայանա նոր հաղորդաշարով, որը կոչվում է «Հայրենապատում»։

Աշոտ Գևորգյանը նման հեղինակային հաղորդում պատրաստելու մտահղացում վաղուց է ունեցել։ «Հայրենապատման» ընթացքում նա խոստանում է անդրադառնալ մեր հերոսներին, հասարակ մարդկանց, այժմյան երիտասարդությանը, նրանց իմացություններին, նրանց արձագանքներին։

«Երբ լրացավ 45 տարեկանս, սկսեցի ուրիշ կերպ վերաբերվել մեր գրողներին։ Շատ գրողներ ունեն իրենց հայրենապատումները, և ես ցանկացա վերջ ի վերջո շրջագայել այս 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում և Արցախում, որտեղ կա հայ և հայի շունչ, թեկուզ քարի վրա փորագրված հայկական մի տառ, ու պատմել դրա մասին։ Եվ պատմել ոչ թե փաստավավերագրողի նման, այլ տալ ժամանակակցի, այսինքն իմ հեղինակային տրամադրությունը, ընդհանրապես ներկայացնել, թե մարդիկ ինչպես են մտածում, ինչպես են ընդունում տվյալ երևույթը։ Դա կարող է լինել պատմական հուշարձան, կոնկրետ մի կերպար, բայց ինձ համար շատ կարևոր է այս ամենի նկատմամբ հասարակ քաղաքացու վերաբերմունքը»,- նշեց Գևորգյանը։

Ըստ նրա` այսօր հեռուստաեթերում կան տարբեր հաղորդումներ, որոնք փաստորեն նույն առաքելությունն են անում, ինչ ինքն է պատրաստվում անել։ Տարբերությունն այն է, որ մյուս հաղորդումներում պակասում է հեղինակային մոտեցումը, ապրածի մոտեցումը։

«Այն, ինչի մասին պատրաստվում եմ խոսել, դա անցել է իմ ներքին պրիզմայով, ես պարզապես չեմ կանգնի ու պատմի ինչ-որ բանի մասին։ Ամենակարևորն իմպրեսիոնիստական մոտեցումն է, թե ինչպիսին է եղել իմ առաջին տպավորությունը, ես դա ինչպես եմ ընդունել»,- ասաց հաղորդման հեղինակը։

«Հայրենապատում» հաղորդաշարի առաջին հաղորդումը լինելու է այն տպավորության մասին, որը հեղինակը ստացել է 14 տարեկանում, երբ կարդացել է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»։

«Մի անգամ տեսա, որ հայրս գիրք կարդալիս հոնգուր-հոնգուր լաց է լինում։ Հարցրի` ի՞նչ ես կարդում, որ արտասվում ես։ Ասաց` ոչինչ, կմեծանաս, մի օր դու էլ կկարդաս, դու էլ լաց կլինես, ու տեսա, որ «Ռանչպարների կանչն» է։ Առաջին հաղորդումն հենց այդ տպավորության մասին է»,- ասաց Գևորգյանը։

«Հայրենապատում» հաղորդաշարը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում կլինի յուրաքանչյուր շաբաթ օր 09։30-ին, կրկնությունը նույն օրը` 14։30-ին։

 

Լրահոս
0