ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստացել է մինչև շաբաթվա վերջ կողմնորոշվել իր ապագայի հարցում, գրում է Bild պարբերականը` հղում անելով ակումբի տնօրեն Միքայել Ցորկին։
Ավելի վաղ Մխիթարյանը հրաժարվել էր երկարացնել պայմանագիրը «Բորուսիայի» հետ։ Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականի ամռանը։
Կիսապաշտպանը հրաժարվում է երկարացնել պայմանագիրը «Բորուսիայի» հետ և դիտարկում է եվրոպական խոշոր ակումբների առաջարկները։
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվել են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Չելսին»։
Ավարտված խաղաշրջանում «Բորուսիայի» կազմում խաղացած 48 խաղի արդյունքում Մխիթարյանը 18 գոլի և 20 փոխանցման հեղինակ է դարձել։