00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի թումոյականների աշխատանքները՝ Վենետիկի բիենալեում

© Sputnik / Armenuhi MkhoyanФотокурсы в Гюмри с участием учеников "Тумо"
Фотокурсы в Гюмри с участием учеников Тумо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտին, Մարինա, Նայրուհի, Լիլիթ, Լիդա, Հռիփսիմե, Էլենա և Եսթեր. այս թումոյականների աշխատանքներն արդեն Վենետիկում են, բայց նույնիսկ այս պահին երեխաներն առանձնապես չեն գիտակցում՝ ինչ է նշանակում Վենետիկի բիենալեին մասնակցելը, այն դեպքում, որ արվեստագետներից շատերի համար այս միջոցառումը պարզապես չիրականացած երազանք է

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Լուսանկարչությունն այս պատանիների համար ընկերուհուն լուսանկարելը կամ, ինչպես իրենք են ասում, «սելֆին», չէ, այլ լրիվ այլ բան՝ նոր հայացք աշխարհին:

Գյումրեցի թումոյականների աշխատանքները ներկայացված են Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում: «Անկախ կենսապատկեր» խորագիրը կրող հայկական տաղավարում, ճանաչված արվեստագետների աշխատանքների կողքին ցուցադրված են նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղի «ճարտարապետական լուսանկարչություն» դասընթացի մասնակից 8 սաների աշխատանքները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԹումոյի սաները
Фотокурсы в Гюмри с участием учеников Тумо - Sputnik Արմենիա
Թումոյի սաները

Բիենալեին ներկայացված աշխատանքներում հետերկրաշարժյան Գյումրին է՝ իր ճարտարապետությամբ: ճարտարապետությունը փաստագրելու գաղտնիքները թումոյականներին է սովորեցրել գերմանացի արվեստագետ Կատարինա Ռոթերսը:

«Ես հիմա էլ լավ չեմ պատկերացնում՝ ինչ ցուցահանդես է, մինչև հիմա չենք բացահայտել, թե ինչ է դա. գիտեմ, որ արվեստագետների մոտ ընդունված և բավական հայտնի բիենալե է, որին մասնակցելը ինձ ու ընկերներիս համար մեծ անականկալ էր: Իսկ այդ անակնկալը «Թումոն» պարգևեց… Բայց ամենամեծ պարգևը գիտելիքն է ու հմտությունը՝ ճարտարապետությունը հասկանալու արվեստը»,- անկեղծացավ Լիլիթը:

Шарль Азнавур в центре Тумо - Sputnik Արմենիա
Ազնավուրը դիտեց պատանի թումոյականների աշխատանքներն ու լսեց երգերը

Մարինան էլ նշեց, որ ճիշտ է՝ իրենք լավ չենք հասկանում, բայց երբ մարդկանց ասում են՝ աշխատանքները Վենետիկի բիենալեին է ներկայացված, բացականչություններից արդեն պարզ է դառնում, որ անչափ կարևոր մշակութային միջոցառում է:

Երեք շաբաթ տևողությամբ աշխատարանի առաջին կեսը պատանիներն անցկացրել են ճարտարապետական լուսանկարչության սկզբունքները յուրացնելով, շինությունների երկրաչափական ձևն ու յուրահատկությունը սովորելով: Նրանք արդեն կարողանում են գտնել համաչափությունն ու հետաքրքիր դետալները, ինչպես նաև տրամադրությունն ու բովանդակությունը: Այս գործում նրանց ուղղորդել է նաև «Թումոյի» դասընթացավար Էրիկ Գրիգորյանը:

«Դասընթացը սկսվեց 16 ուսանողի հետ, ընդգրկվեցին այն ուսանողները, որոնք մինչ այդ անցել էին լուսանկարչական դասընթացը և ծանոթ էին լուսանկարչության գաղտնիքներին, հետո 16-ից մնացին լավագույն 8-ը: Բիենալեի Հայաստանի տաղավարի համադրող Սարհատ Պետրոսյանն աշխատում է Կատարինայի հետ, ու քանի որ հայկական տաղավարի թեման համընկնում էր երեխաների դասընթացի թեմայի հետ, որոշեցին բիենալեին ներկայացնել նաև գյումրեցի թումոյականների գործերը»,- տեղեկացրեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Նարե Ավագյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԹումոյականներն իրենց մարզչի հետ
Фотокурсы в Гюмри с участием учеников Тумо - Sputnik Արմենիա
Թումոյականներն իրենց մարզչի հետ
Մարզիչ Հայկուհի Հովհաննիսյանն էլ նշեց, որ լավագույն արդյունքի հասնելու համար պատանի լուսանկարիչները ստիպված էին ավելի շատ ժամանակ անցկացնել կենտրոնում, լինել քաղաքի տարբեր թաղամասերում:

Ասում են՝ երբեմն նույնիսկ ծնողների հորդորներն ու բողոքները չէին ազդում, ու երեխաները համարյա չէին լինում տանը. օրվա մեծ մասն անցկացնում էին «Թումոյում» ու դրսում:

«Հայրս արտագնա աշխատանքի է, մայրս փոքրիկ եղբորս է խնամում ու ամեն անգամ, երբ լուսանկարչական ապարատս առնում ու դուրս եմ գնում, մայրս բարկանում է, ասում է՝ ուշք ու միտքդ չգիտեմ ինչին ես տվել ու դասերդ մոռացել,- նշում է 15-ամյա Եսթերն ու ավելացնում,- ավելի շատ այն մարդկանց տանն եմ լինում, որոնց լուսանկարում եմ, նույնիսկ անցած օրը հաց առաջարկեցին»:

Երեխաները նշեցին, որ իրենցից յուրաքանչյուրի համար սիրելի Գյումրին կարող է բնորոշվել ճարտարապետական 1 կառույցով՝ մեկի համար դա առաջին թատրոնի շենքն է, մյուսի համար՝ «Մեր մանկության տանգո»-ի պատշգամբը, երրորդի համար՝ նորակառույց «Մուշ» թաղամասի նորակառույցները կամ էլ իրենց հարազատ դարձած Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շենքը՝ որպես հետերկրաշարժյան վերածնված Գյումրու լուսավոր խորհրդանիշ:

© Sputnik / Armenuhi MkhoyanԹումոյի սաները
Фотокурсы в Гюмри с участием учеников Тумо - Sputnik Արմենիա
Թումոյի սաները

Մայիսի 26-ին Վենետիկում մեկնարկած բիենալեի հայկական տաղավարում ներկայացվում են 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումներն ու դրսևորումների ուսումնասիրությունները: Բիենալեի ընթացքում թվով հինգ հետազոտող խմբեր Հայաստանից տեքստերի, լուսանկարների, այլ վիզուալ արտահայտչամիջոցների տեսքով մեկնաբանում են հայկական կենսապատկերի տարբեր շերտերը:

Լրահոս
0