00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օկուջավան՝ խորհրդային դարաշրջանի բարդ երգիչն ու հայ բանաստեղծի ազգականը

© Sputnik / Рухкян / Անցնել մեդիապահոցБард и писатель Булат Шалвович Окуджава
Бард и писатель Булат Шалвович Окуджава - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նա իր արվեստի շուրջ համախմբեց գրեթե ողջ Խորհրդային Միությանը և շատերին ստիպեց խոնարհվել իր արվեստի առաջ: 19 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ հայտնի բարդը՝ Բուլատ Օկուջավան

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայտնի երգիչ, բանաստեղծ ու կոմպոզիտոր Բուլատ Օկուջավան ծնվել է 1924 թվականին, կուսակցական գործիչ, ազգությամբ վրացի Շալվա Ստեփանի Օկուջավայի և Աշխեն Նալբանդյանի ընտանիքում, որը հայտնի հայ բանաստեղծ Վահան Տերյանի զարմուհին էր: Բուլատը 13 տարեկան էր, երբ ծնողներին ձերբակալեցին. հորը սպանեցին, իսկ մորն աքսորեցին:

«Բուլատը չէր սիրում խոսել այդ օրերի մասին, քանի որ նա մոր հետ էր պատիժը կրում, և երբ մենք հանդիպում էինք, աշխատում էինք միայն լավ բաներից խոսել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բուլատի ազգականը՝ Արամ Գրիգորյանը:

© Sputnik / Анатолий Гаранин / Անցնել մեդիապահոցԲուլատ Օկուջավա
Поэт Булат Окуджава - Sputnik Արմենիա
Բուլատ Օկուջավա

Գրիգորյանը նույնպես Վահան Տերյանի ազգականներից է: Նրա խոսքով՝ Բուլատի կյանքի իրադարձություններն անդրադարձել են ինչպես պոետի կյանքի, այնպես էլ ճակատագրի վրա: Հալածանքները, անհաջողություններն ու ժողովրդի թշնամու պիտակն իրենց հետքն են թողել: Բուլատը շատ մտերիմ էր Թբիլիսիում բնակվող մորաքույրների հետ ու անչափ սիրում էր այդ քաղաքը:

«Բուլատի հետ ծանոթացել եմ 1960-70-ականներին: Մի անգամ մոտեցա նրան, խփեցի ուսին և ասացի՝ չասես, որ մենք բարեկամներ չենք: Այսօրվա պես հիշում եմ նրա զարմանքն ու հուզված դեմքը»,- հիշում է Գրիգորյանը:

Գրիգորյանն ու Օկուջավան մտերմացան, ու թեև հաճախ չէին հանդիպում, բայց և այնպես ջերմ հարաբերություններ էին պահպանում:

«Ես Բուլատին մինչ այդ հանդիպումն էլ էի ճանաչում, այսպես ասած, նրա երկրպագուն էի, հպարտանում էի նրանով: Օկուջավան շշմեցնող անձնավորություն էր, որի հետ կարելի էր զրուցել գրեթե ամեն ինչի մասին», — պատմում է Գրիգորյանը:

© Sputnik / Елкин / Անցնել մեդիապահոցԲուլատ Օկուջավա
Поэт Булат Окуджава - Sputnik Արմենիա
Բուլատ Օկուջավա

Հայտնի երգչի շուրջ տարատեսակ լեգենդներ էին հյուսվում. ասում էին, որ նա բարդ հարաբերություններ ունի մոր հետ, թշնամական հարաբերություններ՝ Վլադիմիր Վիսոցկու հետ:

«Բուլատը պաշտում էր մորը, իսկ Վիսոցկու հետ նրանք լավ հարաբերություններ ունեին, հարգում էին միմյանց»,- վստահեցրեց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ երգչին շատ հարցերում օգնում էր ինտերնացիոնալ լինելը:

Նա իրեն կիսով չափ հայ էր զգում և հպարտանում էր Տերյանի հետ ունեցած ազգակցական կապով, թեև Հայաստանում միայն մեկ անգամ էր եղել:

«Գերադասում էր թեյի փոխարեն սուրճ խմել և անսահման աշխատասեր էր: Մի անգամ կեսգիշերին ես ու Բուլատը նստած էինք Գրականագետների տան դատարկ բուֆետում, Բուլատը սուրճը խմեց, ինչ-որ կարկանդակներ վերցրեց ու գնաց տուն աշխատելու»,- պատմեց Գրիգորյանը:

Բուլատն իր արվեստով բազմաթիվ սրտեր է գերել ու բազում հոգիներ ցնցել: Հայտնի բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն մի առիթով գրել էր նրա մասին. «Երբ երեկոյան զբոսնում ես Մոսկվայում, բոլոր բաց պատուհաններից Բուլատ Օկուջավայի երգերն են հնչում»:

Այսօր կլրանար Օկուջավայի 92-ամյակը:

Լրահոս
0