00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետն ու ՀՀ գյուղնախարարը գնումներ են կատարել տոնավաճառից

© yerevanԵրևանի քաղաքապետն ու ՀՀ գյուղնախարարը գնումներ են կատարել տոնավաճառից
Երևանի քաղաքապետն ու ՀՀ գյուղնախարարը գնումներ են կատարել տոնավաճառից  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կասյան փողոցին հարակից գյուղմթերքի տոնավաճառը վերաբացվել է, այցելուների թվում են եղել նաև Երևանի քաղաքապետն ու Հայաստանի գյուղատնտեսության նախարարը

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն վեցերորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցին հարակից հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից նախաձեռնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, ովքեր սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է շուկայի պայմաններին և զրուցել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև գնորդների հետ:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Երևանի քաղաքապետն, առանձնակի կարևորելով մայրաքաղաքում նման շուկաների գործունեությունը, նկատել է, որ նախաձեռնությունն իսկապես կարևոր էր ու անհրաժեշտ:

«Տարիներ առաջ, երբ նախաձեռնությունը նոր էր, շատերը թերահավատ էին դրա շարունակական լինելուն: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ տոնավաճառները ոչ միայն ապացուցեցին իրենց անհրաժեշտությունը, այլև տարեցտարի ավելի ու ավելի շատ տնտեսություններ ներգրավվեցին: Միայն անցյալ տարի մայրաքաղաքի երկու բանուկ հատվածներում՝ այստեղ և Մաշտոցի պողոտայի հարակից հատվածում, կազմակերպված տոնավաճառներին ավելի քան 15 հազար գյուղացիական տնտեսություն է մասնակցել: Այսպիսի տոնավաճառներ կազմակերպելով` միաժամանակ մի քանի խնդիր ենք լուծում: Նախ, մեր գյուղացիներն ու գյուղացիական տնտեսությունները լրացուցիչ հնարավորություն են ստանում մայրաքաղաքի բանուկ հատվածներում, առանց միջնորդի ու միջնորդավճարի իրացնելու սեփական արտադրանքը: Բացի այդ, մայրաքաղաքի բնակիչներն էլ իրենց հերթին են կարողանում, ինչպես ասում են, «առաջին ձեռքից» թարմ և որակյալ գյուղմթերք գնել», — ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է քննարկել տոնավաճառների համար նոր տարածքներ հատկացնելու հարցը ևս:

«Տեղյակ եք, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, հիմնական շուկաներից բացի, վերջին տարիներին մենք բազմաթիվ փոքր շուկաներ կազմակերպելու հնարավորություններ ենք ստեղծել, որտեղ գյուղացիները ամեն օր կարող են իրացնել իրենց արտադրանքը: Դրանց թիվը նույնպես, ըստ անհրաժեշտության, մենք պատրաստ ենք ավելացնել: Եվ վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստ է աջակցելու գյուղմթերք արտադրողներին՝ իրենց արտադրանքը քաղաքակիրթ պայմաններում իրացնելու հարցում», — նշել է քաղաքապետը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ նշել է, որ մանրածախ առևտրի կազմակերպման այս մշակույթը, իրոք, կայացել է:
«Արդեն վեցերորդ տարին է, ինչ մայրաքաղաքում կազմակերպվում են գյուղմթերքի տոնավաճառները, սա նոր մշակույթ էր մեր մանրածախ առևտրի ոլորտում, և այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ այն կայացել է: Շատ գյուղացիական տնտեսություններ տարիներ շարունակ զրկված են եղել իրենց արտադրանքը վաճառելու հնարավորությունից, իսկ այս տոնավաճառների շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում անվճար հիմունքներով իրացնելու սեփական գյուղմթերքը, ինչը հավասարապես շահավետ է թե գյուղացիների, թե քաղաքաբնակների համար, ովքեր այստեղ մատչելի գներով թարմ արտադրանք են ձեռք բերում», — իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Երևանի քաղաքապետն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև գնումներ են կատարել տոնավաճառից:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ: Իսկ տոնավաճառին մասնակցությունը թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

 

Լրահոս
0