00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորական օրակարգով «ճգնավորները»

© Sputnik / Armenuhi Mkhoyan Հառիճի Թրբանճյան ընծայարան
Հառիճի Թրբանճյան  ընծայարան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առավոտյան վերկաց 7:15-ին, ապա ժամերգություն, նախաճաշ, աղոթք, 9:20-14:30 դասապրոցես, ճաշ, հանգստի ժամ, սերտողություն, երեկոյան ժամերգություն, ընթրիք, կրկին սերտողություն և 23:00-ին քուն: Եվ այս ամենն աղոթքով, մերօրյա տեխնոլոգիական դարում՝ առանց բջջային սարքերի, հեռուստատեսության ու համակարգչի

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Այսպիսին է Հառիճի Թրբանճյան ընծայարանի սաների առօրյան: Միակ տարբերությունն այն է, որ հանգստի ժամերին նրանցից յուրաքանչյուրն ընտրում է իր նախընտրած հանգիստը, հիմնականում՝ ընթերցանություն կամ երգեցողություն:

Այսօր շատերի համար գրեթե անհավանական թվացող օրվա ռեժիմ ու կարգապահական խիստ պայմաններ այն տղաների համար, որոնք որոշել են համալրել հոգևորականների շարքը: Ընծայարանն ավարտելուց հետո գրեթե բոլոր սաները դիմում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատություններ՝ Գևորգյան հոգևոր ճեմարան կամ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:

Միայն կրթական-հոգևոր առանձնահատուկ ծրագիրը չէ, որ սաներին կապում է հոգևոր այս կրթօջախի հետ, այլ՝ ստեղծված ջերմ ու ընկերական մթնոլորտը, հավասարը հավասարի հետ լինելու պարտադիր պայմանն ու աչքի առաջ՝ տեսուչների ու վերակացուների օրինակը:

«Այս միջավայրում շատ հեշտ է հաղթահարել ամեն ինչ, նույնիսկ ընտանեկան շատ խնդիրներ: Այստեղ բոլորս հավասար ենք՝ նույն ծրագրերով ու նպատակներով, պահանջներն էլ բոլորիս համար նույնն են,- վստահեցնում է ԺԲ լսարանի սան Հովհաննես Իգիթյանն ու անկեղծանում,- եթե այս ոլորտը չլիներ, կնախընտրեի բժշկությունը և հոգին բժշկելու փոխարեն կզբաղվեի մարմինը բժշկելու առաքելությամբ»:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Հովհաննես Իգիթյան
Игитян Ованнес  - Sputnik Արմենիա
Հովհաննես Իգիթյան
Մինչ Հառիճի Թրբանճյան ընծայարանի սան դառնալը Հովհաննեսը 12 տարեկանից շապիկ է հագել ու  մասնակցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատարագներին, իսկ 1 տարի անց դպիր է ձեռանդրվել: Հովհաննեսի մոր պապը քահանա է եղել, բայց հոգևոր ճանապարհ ընտրելու հարցում դեր է խաղացել ոչ թե այդ փաստը, այլ՝ սեփական ցանկությունն ու կամքը:

Հովհաննեսի համար ընծայարանական կյանքը դժվարություն չէ, այլ՝ լավ հիմք Մայր Աթոռի մյուս կրթական հաստատություններում սովորելու համար:

«Այս դժվարություններն ավելի շատ մեզ կոփում են, ստեղծում ինքնուրույն նկարագիր: Շատ հաճախ արտաքին աշխարհի հետ կապի բացակայությունը թույլ է տալիս ընդլայնել աշխարհայացքը՝ նպաստելով մեր հոգևոր նկարագրի զարգացմանը»,- վստահեցնում է դպիր Հովհաննեսը:
Ընծայարանում եկեղեցու հետ անմիջական կապը՝ պատարագներին, ժամերգություններին մասնակցելը, մեծ փորձ է բոլոր տղաների համար:

«Մեր մի ձեռքում խաչն է, մյուսում՝ գիրը»,- ասում են սաները:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀառիճի Թրբանճյան ընծայարան
Հառիճի Թրբանճյան  ընծայարան - Sputnik Արմենիա
1/6
Հառիճի Թրբանճյան ընծայարան
© Sputnik / Armenuhi Mkhoyan Հառիճի Թրբանճյան ընծայարան
Հառիճի Թրբանճյան  ընծայարան - Sputnik Արմենիա
2/6
Հառիճի Թրբանճյան ընծայարան
© Sputnik / Armenuhi MkhoyanՀառիճի Թրբանճյան ընծայարան
Հառիճի Թրբանճյան  ընծայարան - Sputnik Արմենիա
3/6
Հառիճի Թրբանճյան ընծայարան
© Sputnik / Armenuhi MkhoyanՀառիճի Թրբանճյան ընծայարան
Հառիճի Թրբանճյան  ընծայարան - Sputnik Արմենիա
4/6
Հառիճի Թրբանճյան ընծայարան
© Sputnik / Armenuhi MkhoyanՀառիճի Թրբանճյան ընծայարան
Հառիճի Թրբանճյան  ընծայարան - Sputnik Արմենիա
5/6
Հառիճի Թրբանճյան ընծայարան
© Sputnik / Armenuhi Mkhoyan Нарек Гаспарян
Նարեկն ու Ավետիսը - Sputnik Արմենիա
6/6
Нарек Гаспарян
1/6
Հառիճի Թրբանճյան ընծայարան
2/6
Հառիճի Թրբանճյան ընծայարան
3/6
Հառիճի Թրբանճյան ընծայարան
4/6
Հառիճի Թրբանճյան ընծայարան
5/6
Հառիճի Թրբանճյան ընծայարան
6/6
Нарек Гаспарян

Այսօր արդեն «Գևորգյան» և «Վազգենյան» ճեմարաններում վստահեցնում են՝ Հառիճի ճեմարանի սաները տարբերվում են սովորական դպրոցներից դուրս եկած դիմորդներից, քանի որ ադեն իսկ ծանոթ են այս միջավայրին, գիտեն ուր են գալիս և ինչու: Հառիճի ընծայարանում սաները կրթվում են ավագ դպրոցի ծրագրով, որին գումարվում է նաև հոգևոր թեքումը:

Նարեկ Գասպարյանը 5 տարի ծառայել է Բյուրականի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում և Ընծայարան է եկել Սևանի վանահոր առաջարկով: Եկել ու միանգամից գերվել է այս հաստատության կրթական որակով ու կարգուկանոնով, ու եթե ուսումնառության երկու տարվա ընթացքում դեռ մտածում էր այլ բուհական հաստատության մասին, ապա այսօր արդեն՝ ավարտականի շեմին, հաստատ է որոշել՝ կրթությունը շարունակելու է Մայր Աթոռի կրթական հաստատություններից որևէ մեկում:

«Հառիճն ինձ շատ բան տվեց. այն ամենը, ինչ ես չէի կարող ստանալ սովորական դպրոցում: Բայց ամենակարևորը եկեղեցու հետ կապն է: Իմ կյանքի ամենալավ ժամանակն է եղել, ժամանակ, որ ես ապարդյուն չեմ անցկացրել՝ սովորել, ընկերներ ձեռք բերել ու բացահայտել հոգևոր աշխարհը,- նշում է Նարեկ Գասպարյանն ու ավելացնում,- ինձ համար քահանայի ամենալավ քարոզը եղել է քահանայի կյանքը»:

© Sputnik / Armenuhi MkhoyanՆարեկ Գասպարյան
Нарек Гаспарян - Sputnik Արմենիա
Նարեկ Գասպարյան

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն այսօր ավագ դպրոցի կրթական ծրագիր է իրականացնում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության տրամադրած կրթական լիցենզիայով, սակայն մինչ այդ վանական համալիրը դեռևս 7-րդ դարից հայտնի համանուն վանական դպրոցի մասն է կազմել: 13-րդ դարակեսին մոնղոլ-թաթարական քոչվորների արշավանքերի հետևանքով վանքն ամայության է մատնվել մինչև Հառիճի վանական ընկերության հիմնումը (1850 թվականին Գյումրիում): Հառիճավանքի դպրոցը կանոնավոր գործունեություն է սկսել 1856 թվականի նոյեմբերի 1-ին, իսկ անդրանիկ դասարանը 17 սան է ունեցել:

Դպրոցն իր գոյությունը շարունակել է մինչև 1917թ.-ը՝ ունենալով 374 շրջանավարտ: Այստեղ են սովորել անվանի գրող Ավետիք Իսահակյանն ու հայտնի լեզվաբան Երվանդ Տեր-Մինասյանը:

Ցավոք, 20-րդ դարասկզբին խորհրդային կարգերը հաստատվելուց հետո կրթօջախի գոյությունը դադարեցվել է: Թվում էր՝ Հառիճավանքի դպրոցի ավանդույթները վերացել են, սակայն 2012թ.-ի փետրվարին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ, Հառիճավանքի դպրոցում, որը սկսեց կոչվել ընծայարան, Գևորգյան հոգևոր ճեմարանի նախապատրաստական լսարան կազմակերպվեց. առաջին 8 շրջանավարտներն արդեն 2012թ.-ի օգոստոսին մասնակցեցին «Գևորգյան» ճեմարանի ընդունելության քննություններին: 2012-2013թթ. ուսումնական տարվանից Հառիճավանքի ընծայարանը սկսեց գործել իբրև ավագ դպրոց:

Լրահոս
0