00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարող ես հարուստ չլինել, բայց պետությունը պահել պարտավոր ես

© Photo : official site of the FTS of RFНалоги. Расчеты
Налоги. Расчеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատավարձից պահվող եկամտահարկի հաշվարկի փոփոխությունը կհանգեցնի նրան, որ քաղաքացիների աշխատավարձերի իրական չափը կթաքցվի, կարծում է փորձագետ Վիլեն Խաչատրյանը

Դավիթ Գալստյան, Sputnik.

Ազգային ժողովում քննարկվող եկամտահարկի տոկոսադրույքների ընդունումից հետո իրական աշխատավարձերը ստվերի տակ կանցնեն, Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Հարկային օրենսգրքի համաձայն՝ մինչև 120 հազար դրամ աշխատավարձից 24,4 տոկոս եկամտահարկ է պահվում, 120 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում՝ 26 տոկոս (առաջին 120 հազարից գանձվում է նույն 24,4 տոկոսը):

2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի դեպքում 36 տոկոս եկամտահարկ է գանձվում:

Օրինակ՝ եթե մարդը ստանում է 2,5 մլն դրամ աշխատավարձ (Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2 միլիոնից բարձր աշխատավարձ ստանում է ընդամենը 800 հոգի), ապա առաջին 120 հազարից գանձվում է 24,4 տոկոս, 1 միլիոն 880 հազարից՝ 26,6 տոկոս, մնացած 500 հազար դրամից՝ 36,6 տոկոս:

Նոր նախագծի համաձայն՝ առաջարկվում է եկամտահարկի ֆիքսված չափը 24,4 տոկոսից նվազեցնել մինչև 23 տոկոս (120 հազարից բարձր աշխատավարձի դեպքում), 26-28 տոկոս՝ 120 հազարից մինչև 1 միլիոն դրամ գումարի համար: Իսկ ահա մեկ միլիոն դրամից բարձր աշխատավարձը կհարկվի 33 տոկոս եկամտահարկով (գործող օրենսդրությամբ նախատեսված է 36 տոկոս):

Ըստ Խաչատրյանի՝ նման փոփոխությունների նպատակն է նվազեցնել հարկային բեռը ցածր աշխատավարձ ստացող, սոցիալապես անապահով խավի համար: Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում շատերն են միջինից ցածր՝ 180 հազար դրամ աշխատավարձ ստանում:

Բայց մյուս կողմից 120 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող փոքրամասնությունն ավելի շատ հարկ կվճարի: Տնտեսագետը դեմ է նման որոշմանը:

«Ես դեմ եմ այն պարզ պատճառով, որ նման հարկման հետևանքով գործատուներն իրենց աշխատողների աշխատավարձերն իրականից ցածր կներկայացնեն՝ լրացուցիչ վճարումներից խուսափելու համար: Բնականաբար, այդ գումարներն էլ ստվերում կհայտնվեն»,- ասաց Խաչատրյանը:
Տնտեսագետի կարծիքով՝ աշխատավարձի մնացած մասը, որից կգանձվի 28 տոկոս, գործատուներն առձեռն կհանձնեն; Այսինքն՝ դա կնպաստի իրական եկամուտները թաքցնելուն, ոչ թե սոցիալական արդարության ապահովմանը:

Տնտեսագետը հարկման հակառակ մոդել է առաջարկում՝ որքան բարձր է աշխատավարձը, այնքան ցածր են հարկերը:

«Պետք է գնալ վերևից ներքև, որպեսզի գործատուները նախընտրեն բարձր աշխատավարձ տալ, իրենք էլ ավելի քիչ հարկեր վճարեն: Դա կբխի ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի շահերից, ու կհանգեցնի նրան, որ աշխատավարձերը դուրս կգան ստվերից»,- ասաց Խաչատրյանը:

Ավելի վաղ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը լրագրողներին ասել էր, որ նոր օրենսգրքի համաձայն՝ եկամտահարկը կաճի այն անձանց համար, որոնք 204 հազար դրամից բարձր աշխատավարձ են ստանում:

Էյնշտեյնն իզուր չէր ասում՝ «աշխարհում ամենաանհասկանալի բանը հարկային սանդղակն է»:

Լրահոս
0