00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանն արյուն է պահանջում

© OZAN KOSE / AFPРеджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ քաղաքական փորձագետները փորձում են գտնել Թուրքիայի նախագահ Էրդողանի հիստերիկ արձագանքի բացատրությունը Բունդեսթագի կողմից 1915թ.–ի Հայոց ցեղասպանության աղմկահարույց որոշման վերաբերյալ, ապա հանդիպում են որոշակի բարդությունների և պաշտոնական Անկարայի բացահայտ անտրամաբանական վարքագծին։

Բանն այն է, որ եվրոպացիները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ ցանկացած գնով սեփական պատմության էջը մոռանալու, շրջանցելու թուրքերի ցանկությունը։ Թեև սև, տհաճ, բայց սեփական էջը։

Դա առավել ևս անհասկանալի է այն առումով, որ նման որոշումն այս անգամ ընդունել է Գերմանիան։ Երկիր, որը, պատկերավոր ասած, կարողանում է նայել սեփական պատմությանը, հաշիվ տալ և պատասխանատվություն կրել կատարած սխալների համար։ Ընդ որում` խոսքը ոչ միայն այդ երկրի ղեկավարության մասին է, որին վերջին հաշվով պարտավորեցրել են ճանաչել Հոլոքոսթը, այլև ժողովրդի։ Ժողովուրդ, որը կարողացել է հաղթահարել իր զգացմունքները, զղջալ և դրանից հետո մաքուր խղճով ապրել ու զարգանալ։

Голосования по вопросу о признании геноцида армян в Османской империи в 1915 году в Немецком Парламенте - Sputnik Արմենիա
Բունդեսթագի նախագահի խիստ հայտարարությունը` Էրդողանի հասցեին

Սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի ազդել Թուրքիայի նախագահի պահվածքի վրա, որը վերջին օրերին անընդհատ հանդես է գալիս անտրամաբանական արարքներով և հայտարարություններով։ Օրինակ` բարձր ամբիոնից պահանջում է ստուգել Բունդեսթագի թուրքական ծագումով գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրի արյունը։

Հասկանալի է, որ Օզդեմիրի արյունը պետք է ստուգել` պարզելու համար, որ այդ պատգամավորն, Էրդողանի վարկածի համաձայն, կամ թաքնված հայ է, կամ քուրդ, որը թուրք է ձևանում, որպեսզի մոլորության մեջ գցի գերմանացի ժողովրդին։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բավական սուր է արձագանքել այդ հայտարարությանը` ասելով, որ հասկանում է իրավիճակը, որում հայտնվել է Թուրքիայի առաջնորդը, սակայն ոչինչ անել չի կարող, քանի որ Օզդեմիրը Բունդեսթագի ընտրված պատգամավոր է։

Ավելին, ինչպես պնդում է գերմանական հայտնի «Deutsche Welle» հրատարակությունը, Գերմանիայի բնակչությունը համաձայն է Բունդեսթագի որոշման հետ։ Ամեն դեպքում, հարցումների համաձայն, երկրի բնակչության 73 տոկոսից ավելին ողջունել են իրենց խորհրդարանի որոշումը։ Գերմանացիները վաղուց այդքան միահամուռ չէին արձագանքել Բունդեսթագի որոշմանը։ Վերջին անգամ դա եղել է այն ժամանակ, երբ գերմանացիները գրեթե նույնքան ձայնով արտահայտվել էին ռուսական պատժամիջոցների դեմ։ Բայց խոսքը հիմա այդ մասին չէ։

«Deutsche Welle»-ում հրապարակված հարցման տվյալների հետ կապված պետք է հատուկ ուշադրություն դարձնել ևս մեկ թվի վրա։ Պարզվում է, որ Գերմանիայի բնակչության 90 տոկոսից ավելին բացասաբար է վերաբերվում Թուրքիային, նրա ներքին և արտաքին քաղաքականությանը, նրան անհուսալի գործընկեր համարում։

Министерство иностранных дел Германии - Sputnik Արմենիա
Գերմանիայի ԱԳՆ–ն կանչել է թուրք դիվանագետին` կապված հայկական հարցի հետ

Դրա հետ կապված` պետք է ուշադրություն դարձնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` վերջերս արած հայտարարությանը, ով «Շաբաթ օրվա լուրեր» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է. «Թուրքիան ոչ ադեկվատ է արձագանքում Բունդեսթագի որոշմանը… Դա բխում է նրանից, որ մի շարք հարցերում Թուրքիան չի ցանկանում իսկական գործընկեր լինել… Պարբերաբար սկանդալներ կազմակերպելու, գործընկերներին, այդ թվում` Եվրոպային վիրավորելու փորձերի պատճառով»։ Համաձայնեք` բավական անկեղծ է և ամենագլխավորը` դիպուկ։

Լրահոս
0