ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հիվանդանոցի նախագահ Փոլ Վիվիանոն «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր դեսպանների» հետ հանդիպման ժամանակ Քիմին է նվիրել մի հուշատախտակ, որի վրա գրված էր «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր հայ դեսպան»:
Ինչպես հայտնում է massispost.com կայքը, Քիմ Քարդաշյանն ուրախությամբ է նշել, որ իր աշխատանքը գնահատվել է հայ համայնքի ու հիվանդանոցի կողմից. 35-ամյա հայուհին արդեն 8 տարի է` այցելում է հիվանդանոց ու օգնում երեխաներին:
«Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հայ դեսպանների խումբը» հայերի խումբ է, որոնք աջակցում են հիվանդանոցին` առողջ ապագա ստեղծելով երեխաների համար:
Հատուկ հյուրերի թվում է եղել նաև Լոս Անջելեսում հայկական առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմի ղեկավար արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը։