00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեխիայի նախագահ. «Պատրաստվում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անել պատգամավորներին»

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Чехии Милош Земан в Ереване почтил память жертв Геноцида армян
Президент Чехии Милош Земан в Ереване почтил память жертв Геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չեխիայի խորհրդարանը կարող է հետևել Գերմանիայի օրինակին և քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի-Sputnik. Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատրաստվում է առաջարկել երկրի խորհրդարանին քննարկել Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

«Ես մտադիր եմ դիմել խորհրդարանին, որպեսզի հետևի Գերմանիայի օրինակին և նման հայտարարություն ընդունի»,- ասաց Զեմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։

Միլոշ Զեմանը նշեց, որ Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է դեռևս 2014 թվականին, նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ։

«Դա պայմանավորված է նաև այն փաստով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ազգն ու ժողովուրդն էլ կկրեր նման տույժեր, և պատմությունը կնմանվեր»,-ասաց Միլոշ Զեմանը։

Զեմանի խոսքով` ինքը քաջատեղյակ է, որ Եվրամիության 10 երկիր ճանաչել է Ցեղասպանությունը։ Նա հիշատակեց նաև Կանադան և Ռուսաստանը։

«Որպես իմ հայտարարությանը հաջորդող քայլ` կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որ Գերմանիայի խորհրդարանին հետևելով` նրանք էլ նման հայտարարություն անեն»,-ասաց Չեխիայի նախագահը։

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել են հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, պատգամավորներից միայն մեկն է դեմ քվեարկել, մեկն էլ` ձեռնպահ:

Լրահոս
0