Պուտինն այցելել է միջազգային լրատվական գործակալության կենտրոնակայան, որտեղ ելույթ է ունեցել «Լրագրության նոր դարաշրջանը. հրաժեշտ մեյնսթրիմին» համաժողովում «Ռոսսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի միջազգային մամուլի կենտրոնում։
ՌԴ նախագահը շնորհավորել է լրագրողներին գալիք հոբելյանի կապակցությամբ և նշել գործակալության դերը երկրում իրադարձությունների լուսաբանման մեջ։
«Տարբեր տարիների նրանք (Սովինֆոմբյուրոն, «ՌԻԱ Նովոստին», «Ռոսսիա սեգոդնյան») արժանի կերպով ներկայացրել են երկիրը միջազգային մեդիատարածքում, միշտ ձգտել են օպերատիվության և իրենց նյութերի լիարժեքության»,- նշել է Պուտինը։
«Ռոսսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունը միջազգային մեդիախումբ է, որի առաքելությունն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն օպերատիվ, հավասարակշռված և օբյեկտիվ լուսաբանելն է, լսարանին առանցքային դեպքերի շուրջ տարբեր տեսակետներ ներկայացնելը։ «Ռոսսիա սեգոդնյա» ՄԼԳ- ն ներկայացնում է մի շարք տեղեկատվական գործակալություններ` ՌԻԱ Նովոստի, Ռ-Սպորտ, ՌԻԱ Նեդվիժիմոստ, Փրայմ, ՌԻԱ Ռեյտինգ, ԻնոՍՄԻ։