00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունն ասաց և արեց` դուրս գրեց մետաղի ջարդոնի վերածված մեքենաները

© Sputnik / Асатур ЕсаянцУлица, машины, автотранспортное движение
Улица, машины, автотранспортное движение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունը, ինչպես խոստացել էր, պատրաստ է հրաժարվել միանգամից 56 ծառայողական ավտոմեքենայից։ Ուշագրավ է, որ դրանցից մեկը խորհրդային «ԶԻԼ» է, մյուսը` «ՈՒԱԶ», մի քանիսն էլ` արդեն 20 տարեկան, սակայն կարևորն այն է, որ կառավարությունն ասաց ու արեց։

ՀՀ կառավարության մայիսի 19-ին նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի` որոշվել է բյուջետային ծախսերի կրճատման միայն առաջին փուլում կրճատել գործադիրի հաշվեկշռում հաշվառված 797 ավտոմեքենա։

Այս հայտարարությունից հետո հասարակությունը շունչը պահած սպասում էր, թե որ չինովնիկն իր ծառայողական որ ավտոմեքենայից է հրաժարվելու։ Եվ ահա կառավարության կայքում հայտնվեց սպասված լուրը, կամ ավելի ճիշտ` հունիսի 9-ի նիստի օրակարգը։ Դրա 3 հարցերը վերաբերում են հենց պետական մարմիններին ամրացված ավտոմեքենաների կրճատմանը։

Պարզվում է` կառավարության աշխատակազմը պատրաստ է հրաժարվել իր 15 ավտոմեքենայից, առողջապահության նախարարությունը` 26, Ազգային ժողովը` 24։ Իրենց 56 ավտոմեքենայից հրաժարվելու` հայ չինովնիկների ասպետական քայլը, թերևս, կարող էր դրական ընկալվել, եթե կառավարության համապատասխան որոշումների նախագծերում հրապարակված չլիներ նույն այդ ավտոմեքենաների ցանկը։

Կառավարության աշխատակազմն, օրինակ, պատրաստակամություն է հայտնել հրաժարվել 6 «ԳԱԶ-3110», 4 «ԳԱԶ-3102», 1 «ՎԱԶ-21099», 1 «ՎԱԶ-2115» ավտոմեքենայից, 3 ավտոկցորդից ու էլեկտրաամբարձիչից։ Մնացած 3 ավտոմեքենաներից մեկը 1995թ-ին արտադրված «Մերսեդես 124» է, մեկը 1982թ-ին արտադրված «Մերսեդես-Բենց 500», երրորդը` 2002թ-ին արտադրված «Տոյոտա Լենդ Կրաուզեր»։

Парад ретроавтомобилей в Гюмри - Sputnik Արմենիա
Խրուշչովի փեսայի «ղսմաթով» մեքենան Գյումրիում

Համեմատության համար նշենք, որ ՀՀ կառավարության կայքում հրապարակված պաշտոնական ցանկի համաձայն` կառավարության աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներից ամենահինը ՀՀ վարչապետի օգնականի «Ֆոլկսվագեն Պասսատ 025»-ն է, իսկ պահեստային 2 ավտոմեքենաները 2012թ-ի արտադրության «Հոնդա CR-V» մակնիշի են։

Ինչ վերաբերում է առողջապահության նախարարության` կրճատման ենթակա ավտոմեքենաներին, դրանցից ամենաթանկը 2003թ-ին արտադրված «ԱՈՒԴԻ»-ն է և 2007թ-ին արտադրված երկու «Շևրոլե Նիվա»-ները։ Մյուս ավտոմեքենաները 1993-1998թթ. արտադրված «ԳԱԶ 31»-երն են, «ՎԱԶ 21»-երը և 2005-ին արտադրված «Լադա Նիվա»-ները։

Ի դեպ` որոշման նախագծում առողջապահության նախարարությունը խոստովանել է, որ ներկայացված 26 ծառայողական ավտոմեքենաներից 17-ն արդեն 5-10 տարի չի շահագործվում` անսարքության, 9-ը` չափազանց հին լինելու պատճառով։

ԱԺ-ում, ի դեպ, ավելի հեռուն են գնացել. ծախսերի կրճատման ու օպտիմալացման անվան տակ որոշել են ազատվել, թերևս, ԽՍՀՄ տարիներից ԱԺ ավտոպարկում մնացած ու ավելորդ տեղ զբաղեցնող ավտոմեքենաներից։

Օպտիմալացվող 24 ավտոմեքենաներից մեկը 1983թ-ին արտադրված «ՈՒԱԶ» է, մեկը 1986թ-ին արտադրված «ԶԻԼ», մնացածը` 1987-2003թթ-ին արտադրված «ԳԱԶ-31»-եր ու «ԳԱԶ-24»-եր, մեկ հատ 2003թ-ին արտադրված «ՊԵԺՈ —406» և մեկ «ՄԻՑՈՒԲԻՇԻ Գալանտ»` արտադրված 1998թ-ին։

Ի դեպ, հետաքրքրական է, որ կառավարությունը ոչ միայն որոշել է ազատվել ավտոտնակներում մնացած ավելորդ ավտոմեքենաներից, այլև դրանք վաճառքի հանել։ Կրճատված ավտոմեքենաները նախ կհանձնվեն պետգույքի կառավարման վարչությանը, ապա` կօտարվեն։

Կառավարությունը կազատվի իրեն խանգարող հնոտիներից, հասարակությունը կհամոզվի, որ պետական պաշտոնյաները պատրաստ են հանուն իրեն հրաժարվել իրենց «ճոխ» ծառայողական ավտոմեքենաներից` ինչպես և խոստացել էին, իսկ տարիներ շարունակ ավտոտնակներում մնացած ու ժանգոտվող ավտոմեքենաներն էլ վերջապես նոր տերեր կունենան։

Եվ բոլորը գոհ կլինեն։ Մոտավորապես` ինչպես միշտ։

Լրահոս
0