00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարկուտից պաշտպանելու համար պետք է կրակել Թուրքիայի վրա

© Photo : Araik MargaryanГрад в Ереване
Град в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն անգամ, երբ կարկուտը հերթական անգամ ծեծած տեղն է ծեծում, հասարակության մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ կարկտաբեր ամպերը չեն վնասազերծվել հակակարկտային կայանների կողմից։ Այս հարցի շուրջ SputnikԱրմենիան զրուցել է «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Կարապետյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հայաստանում 460 հակակարկտային կայան կա, որոնք տեղակայված են 8 մարզում` Արմավիր, Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք։ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Կարապետյանի խոսքով՝ դրանք աշխատում են հետևյալ սկզբունքով.

«Երբ վտանգավոր ամպերը մոտենում են, 100 կմ հեռավորության վրա դրանց սկսում են հետևել լակատորների վրա հերթապահող մասնագետները։ Իսկ երբ կարկտային գոյացությունները մոտենում են մեր սահմանին, իմանալով ամպերի տեղաշարժը` գործի են դրվում այդ տարածքում գտնվող հակակարկտային կայանները, որոնք աշխատում են հեռակառավարմամբ»։

Հայաստանյան հակակարկտային կայաններն աշխատում են գազագեներատորային մեթոդով, որի արդյունավետությունը, Արմեն Կարապետյանի խոսքով, ընդամենը 50% է կազմում։

Град в Ереване - Sputnik Արմենիա
Ուժեղ կարկուտ տեղաց Երևանում

«Եթե ամպերն արդեն զարգացած են այն աստիճանի, որ պետք է կարկուտ գա, կգա։ Հակակարկտային կայանը չի ցրում ամպերը, պարզապես չի թողնում, որ ամպերը հետագա զարգացում ապրեն։ Այսինքն` մենք ստիպում ենք, որ տեղումները տեղան այն աստիճանի, որքան այդ պահին կա։ Եթե հետագա զարգացումներ թույլ տանք, կարող է կարկտի հատիկներն ավելի մեծանան, և իրավիճակն աղետալի դառնա»,- ասում է Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալը։

Մեր զրուցակիցը չի բացառում նաև, որ հնարավոր է ամպերն անցնեն պաշտպանական շերտերը, մեկ այլ վայրում դարձյալ միավորվեն ու էլ ավելի խոշոր կարկուտ տեղա։

Ի դեպ, կարկտաբեր ամպերը Հայաստան են գալիս հիմնականում Թուրքիայի տարածքից, և եթե դրանց ուղղությամբ կրակոցներն արձակվեն ոչ թե Արարատյան դաշտի, այլ դեռևս Թուրքիայի երկնքում եղած ժամանակ, Արարատյան դաշտում այլևս տեղումներ չեն լինի։ Եվ ամպերը Հայաստան կհասնեն արդեն թուլացած։

«Չի բացառվում, որ որոշ արկեր չպայթեն և ընկնեն այլ պետության տարածք։ Այստեղ լուրջ խնդիրներ կառաջանան»,- ասում է Արմեն Կարապետյանը` հիշելով, որ խորհրդային իշխանության տարիներին հենց այդպես էլ անում էին՝ առանց հաշվի առնելու, թե Թուրքիայի հետ ինչ խնդիր կառաջանա։

Իսկ կարկուտներ դեռ էլի են սպասվում։ Մայիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածը կարկուտների սեզոն է համարվում։ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Կարապետյանը վստահեցնում է, որ անելու են առավելագույնը հայաստանցիներին կարկուտից պաշտպանելու համար։

Լրահոս
0