00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս գործարարների բացառիկ նվերը Հայաստանին

© Sputnik / Asatur YesayantsБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս գործարարները բժշկական բացառիկ սարքավորում են նվիրել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայաստանում աշխատող ռուս գործարարները «Մուրացան» համալսարանական հիվանդանոցին բժշկական սարքավորում են նվիրել, որը մշտական հսկողության տակ է պահում արյան մեջ առկա շաքարի մակարդակը։

Նվիրատուները «Հերմես» ակումբի անդամներն են, որի կազմում Հայաստանում գործող շուրջ 35 ռուսական ընկերություն է ընդգրկված։ Ակումբը գործում է Ռուսաստանի դեսպանատանը կից, և այն ղեկավարում է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան, սարքավորումն անհրաժեշտ է դիաբետով հիվանդ մարդկանց համար, ովքեր ինսուլինի անհրաժեշտ քանակը որոշելու հետ կապված խնդիրներ ունեն։

«Այն 3-6 օր ամրացվում է երեխայի մարմնին և յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ չափում է գլյուկոզայի պարունակությունը», — ասաց Աղաջանովան։

© Sputnik / Asatur YesayantsԵլենա Աղաջանովան և Բագրատ Բավեյանը
Благотворительная акция в рамках встречи участников клуба Гермес. Главный  врач больницы Мурацан Баграт Бавеян и главный эндокринолог Армении Елена Агаджанова  - Sputnik Արմենիա
Ելենա Աղաջանովան և Բագրատ Բավեյանը

«Մուրացանը» Հայաստանում գործող միակ կլինիկան է, որը մանկական էնդոկրինոլոգիայի ծառայություններ է մատուցում։

«Մեր կլինիկային կից հանրապետական դիսպանսեր է գործում, որտեղ գրանցված են դիաբետով հիվանդ երեխաների 95 տոկոսը։ Ոչ մի հիվանդանոց նման սարքավորում (iPro2) դեռ չունի։ Սարքի արժեքը 2 հազար դոլար է գնահատվում», — ասաց Աղաջանովան։

Նրա խոսքով` մարդու մարմնին միացվող սարքն օգտագործելու համար անհրաժեշտ է հատուկ սենսոր ձեռք բերել, որը կգրանցի անհրաժեշտ տվյալները։

Պետությունն ինսուլինն անվճար է տրամադրում, սակայն հետազոտությունը (ինչպես նաև մեկանգամյա օգտագործման սենսորների գնումը) ընդհանուր առմամբ շուրջ 60 հազար դրամ կարժենա։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանն ավելացրեց, որ սարքն առաջին անգամ է օգտագործվելու բժշկական պրակտիկայում։

«Սարքը թույլ կտա հստակ ախտորոշում իրականացնել և դոզավորել դուրս գրվող ինսուլինի քանակը», — նշեց Բավեյանը։

Մասնագետները հայտնեցին, որ Հայաստանում մինչև 18 տարեկան դիաբետիկների թիվը հասնում է 482-ի, իսկ ընդհանուր հաշվով այդ ցուցանիշը հասնում է 80 հազարի։ Սարքավորման օգնությամբ իրականացվող հետազոտության կարիք ունի նրանց 50 տոկոսը։

 

Լրահոս
0