00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերբերյան. «Եթե քաղցրաշենցիները խաղողի մթերման գումարները ստացան, ականը կպայթի»

© Sputnik / Чернов / Անցնել մեդիապահոցВиноград
Виноград - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղցրաշեն գյուղի բնակիչները ստացել են անցյալ տարի մթերած խաղողի դիմաց իրենց պարտքերի մի մասը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, սակայն, վստահ է, որ գյուղացիների բողոքը սրանով ոչ միայն չի մարի, այլև կահագնանա։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sutnik, Նելլի Դանիելյան. Անցյալ տարի մթերված 31.5 մլրդ դրամի խաղողի դիմաց 1.6 մլրդ դրամը գյուղացիները մինչ օրս դեռ չեն ստացել։ Մի քանի անգամ բողոքի ակցիաների միջոցով իրենց գումարները պահանջող Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները վերջապես ստացել են իրենց պարտքերի մի մասը, մյուս մասն էլ կստանան մոտ ապագայում։ Այսօր լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։

«Մի մասն այս շաբաթվա վերջին կվճարվի արդեն, մյուս մասի համար էլ գյուղացիների հետ կպայմանավորվենք»,- ասաց փոխնախարարը։

Գյուղացիների հետ իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարող Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանին, սակայն, այս նորությունը ոչ միայն չի ուրախացնում, այլև հակառակը` մտահոգում է։

«Ես դեռ աշնանն էի ասում, որ խաղողի մթերման գործընթացն ական է, որն ավելի ուշ սկսելու է գործել,- ասում է նա` կանխատեսելով, որ հիմնական պայթյունը սպասվում է օգոստոսին,- լուրջ պայթյուն է լինելու, եթե կառավարությունը միջոցներ ձեռք չառավ։ Դա հենց իրեն հոգեհարազատ գյուղերն են, Քաղցրաշենն է։ Ու հիմա եթե արտաշատցիք այդ գումարը ստացան, արարատցիք, հոկտեմբերյանցիք չստացան, պատկերացնո՞ւմ եք, ինչ են անելու։ Նրանք սրանց են սպասում»։

Նախարարությունում, սակայն, վստահեցնում են, որ մյուս տարածքների գյուղացիներն էլ չեն անտեսվի։ Մյուս գյուղերի համար ևս կազմված են ժամանակացույցներ և պայմանագրեր` գյուղացիների ու մթերող գործարանների միջև, որոնցով էլ կատարվելու են վճարումները։

Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի համար Հրաչ Բերբերյանը մեղադրում է կառավարությանը` նշելով, որ դա կառավարության սխալ աշխատանքի հետևանքն է, որը միջնորդի դեր է ստանձնել մթերող գործարանների ու գյուղացիների միջև։

«Կառավարությունը հո մթերող կազմակերպություն չէ՞։ Կառավարությունը գործարանին պիտի ասեր` տղա ջա՛ն, արի՛ այստեղ, որ գերշահույթով աշխատում ես, գյուղացու գումարն ինչո՞ւ չես տալիս,- ասում է Հրաչ Բերբերյանն ու ավելացնում,- խիզախություն չունի, որ հարցնի, իրենք իրենց հո չեն հարցնելու»։

Իսկ այն, որ հայաստանյան գինու գործարանները գերշահույթով են աշխատում, Հրաչ Բերբերյանը վստահ է։

«Գործարաններում հարկավոր էր լավ ուսումնասիրություն անել, որը չի արվում, ուղղակի ցանկություն չունեն անելու, թե ինչպես է 1 դոլարանոց գինին դառնում 5 դոլար»,- ասում է նա։

Ի դեպ, այս տարի խաղաղի բերքը, թերևս, նախորդ տարվա նման շատ չի լինի, ու կառավարությունը կազատվի մթերման ամենամյա գլխացավանքից։

Գյուղատնտեսության նախարարությունում վերջին օրերի կարկուտների վնասները դեռ չեն հաշվարկել, բայց նշում են, որ ամենամեծ վնասը հասցվել է Արմավիրի մարզում, թեև կարկուտ է տեղացել նաև երևանամերձ Ջրվեժ, Քանաքեռավան, Չարբախ համայնքներում, ավելի թույլ կարկուտ է գրանցվել նաև Գավառում։

 

Լրահոս
0