ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի¬¬-Sputnik. Tenacious D խմբի Twitter-ի էջում հերքել են դերասան և երաժիշտ Ջեք Բլեքի մահվան մասին սեփական հայտարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Լեգենդը կենդանի է, ամեն ինչ կարգին է, ժողովուրդ»,- ասված է հաղորդագրությունում:
Մեկ այլ հաղորդագրությունում Tenacious D-ն խոստովանում է, որ դա կատակ է եղել:
«Հանգստացեք, դա պարզապես կատակ էր: Ձեզ նկարահանում էր թաքնված տեսախցիկը»,- ասված է հաղորդագրությունում:
Ջեք Բլեքի մահվան մասին հաղորդագրությունը հայտնվել է Tenacious D-ի էջում։ Շատերը կասկածանքով են վերաբերել այդ հայտարարությանը: Ոմանք ենթադրել են, որ խմբի էջը կոտրել են:
Մի քանի օգտատեր ուշադրություն է դարձրել Diplo դիջեյի հետ Բլեքի լուսանկարին, որը Գերմանիայում արվել է «մահվան» մասին հայտարարությունից ինը ժամ առաջ: