00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարող բռնցքամարտիկը` Մուհամմեդ Ալի

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցЛегендарный американский боксёр Мохаммед Али в Москве
Легендарный американский боксёр Мохаммед Али в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսի 4-ին 74 տարեկան հասակում մահկանացուն կնքեց լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին: Բռնցքամարտում Ալին մեծ փառք ու հարգանք էր վայելում իր նվաճումների, տիտղոսների և յուրահատուկ մարտաոճի համար:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Սիրողական ռինգում նվաճելով օլիմպիական չեմպիոնի կոչումը՝ Կասիուս Կլեյը հետագայում ընդունեց մահմեդականություն և պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկավ արդեն որպես Մուհամմեդ Ալի:

Գերծանր քաշային կարգում Ալին հաղթանակներ էր կերտում իր ժամանակների լավագույն բռնցքամարտիկների նկատմամբ` ֆանտաստիկ դիմացկունության, հիանալի տեխնիկայի և բազմապիսի հարվածների շնորհիվ: Ռինգում Ալիին մեծարում էին Լավագույն կամ Մեծագույն մականուններով:

Պրոֆեսիոնալ ռինգում Ալիի հաջողությունները շատերը կապում են սիրողական ռինգում կայացման հետ: Անկասկած, սիրողական բռնցքամարտը յուրաքանչյուր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հաղթանակների հասնելու ավելի մեծ հնարավորություն է տալիս: Բայց Ալին ծնված էր բռնցքամարտի համար, և դա շատ պարզ երևում էր նրա մենամարտերում:

1960 թվականին Հռոմի Օլիպիական խաղերում Կասիուս Կլեյը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, դարձավ չեմպիոն ու տեղափոխվեց պրոֆեսիոնալ ռինգ՝ հայտարարելով, որ հաղթելու է բոլորին: Այն ժամանակ շատերը թերահավատորեն էին լսում Կլեյին: Վեց տարվա ընթացքում՝ 1960-1967 թվականներին, Ալին ռինգում անցկացրեց 27 մենամարտ ու տոնեց նույնքան հաղթանակ: Շատ շուտով նրան սկսեցին անվանել «պարող բռնցքամարտիկ»:

Բանն այն է, որ Ալին առաջինն էր, ով ոտքերի արագ աշխատանքով փոխեց գերծանր քաշային կարգում բռնցքամարտի հիմնական տպավորությունները: Ոտնաթաթերի վրա արագ անցումների, հիանալի սուզումների և ոտքերի արագ աշխատանքի ու տեղաշարժերի միջոցով Ալին պարզապաս անլուծելի խնդիրներ էր առաջադրում իր մրցակիցներին ու հասնում նպատակին: Հարձակվելիս էլ Ալին այնպիսի դիրքերից կամ անկյուններից էր հարվածում, որ դա նրան հնարավորություն էր տալիս տարածության վրա պահել մրցակցին: Իսկ ջեբը, որ պարզապես խելագարեցնում էր հակառակորդին, ապահովում էր Ալիի հիմնական մարտավարությունը:

Բացի այս ամենից` Ալին շատ լավ տիրապետում էր մրցակցի նկատմամբ հոգեբանական ազդեցության որակներին: Մենամարտերից առաջ նա արդեն իսկ հոգեբանորեն կարողանում էր հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ: Շատ արագ էր, և գերծանր քաշային այդ բռնցքամարտիկի արագությունը համեմատում էին կիսամիջին քաշային կարգի առաջատարների արագության հետ: Ալին հիմնականում էր գրոհների թիրախ էր ընդունում մրցակցի գլուխը` շատ քիչ հարվածներ հասցնելով հակառակորդի մարմնի այլ հատվածներին:

Մուհամմեդի էական թուլությունը վստահությունն էր պաշտպանվելիս, ու նա շատ հաճախ հնարավորություն էր տալիս իր մրցակիցներին բազմաթիվ հարվածներ հասցնել իր իրանին (ի դեպ` Ջո Ֆրեյզերը այս ամենը շատ լավ օգտագործեց 1971 թվականին՝ հաղթելով Ալիին):

1967 թվականին, երբ Ալին որակազրկվեց բանակում ծառայելուց հրաժարվելու համար, նրա հեղինակությունը ոչ թե ընկավ, այլ ավելի բարձրացավ: Երեք տարի հետո Մուհամմեդին նորից հնարավորություն տվեցին ռինգ դուրս գալ, և երկու հաղթանակից հետո Ալին արդեն ռինգ դուրս եկավ աշխարհի գործող չեմպիոն Ջո Ֆրեյզերի դեմ WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնական գոտիների համար:

Այս մենամարտում Ալին կրեց իր առաջին պարտությունը պրոֆեսիոնալ ռինգում: Բայց 1974 թվականին Ալին ռևանշի հասավ Ֆրեյզերի նկատմամբ, իսկ երկու տարի անց «դարի մենամարտում» նորից պարտության մատնեց իր սկզբունքային մրցակցին: Գտնվելով հիանալի մարզավիճակում՝ Մուհամմեդ Ալին փառահեղ հաղթանակ տարավ Ջորջ Ֆորմենի նկատմամբ մի մենամարտում, որում, բոլոր մասնագետների կարծիքով, ֆավորիտը մրցակիցն էր: Ֆորմենն ուղղակի տապալող հարվածների էր տիրապետում, ու նրա հետ ռինգում մի քանի ռաունդ անցկացնելը փորձություն էր յուրաքանչյուր բռնցքամարտիկի համար: Բայց Ալին իր «պարով» ու կողային հարվածներով պարզապես շշմեցրեց մրցակցին ու հաղթանակի հասավ նոկաուտով հինգերորդ ռաունդում:

Ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ ռինգում Մուհամմեդ Ալին անցկացրեց 61 մենամարտ, 56-ում հաղթանակի հասավ և 37 անգամ նոկաուտի ենթարկեց իր մրցակիցներին:

Փառահեղ ճանապարհ անցնելով ռինգում` Ալին նաև օգտագործում էր իր հեղինակությունը քաղաքական շատ հարցերում` գնահատականներ տալով ԱՄՆ-ի ղեկավարության քաղաքականությանը: Այսպես` Ալին դեմ էր Վիետնամում անցկացվող պատերազմին ու ցուցադրաբար դա ասում էր, երբ ելույթի հնարավորություն էր ունենում: Իսկ մարդիկ Ալիին լսում էին ու շարունակում հիանալ:

Բազմաթիվ պատճառներով Ալին խնդիրներ ունեցավ իր մարզական կարիերայի ընթացքում: Իսկ 1967 թվականին հայտնվեց նույնիսկ բանտում:

Մարզական կարիերան ավարտելով 1981 թվականին` երեք տարի անց Ալին նորից հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում: Բայց այս անգամ պատճառը ոչ թե նրա սպորտային նվաճումն էր, այլ այդ նվաճումների ընթացքում ձեռք բերած հիվանդությունը՝ Պարկինսոնի հիվանդությունը: Հենց այս հիվանդությունն էլ դարձավ լեգենդար բռնցքամարտիկի մահվան պատճառը:

Ալին հեռացավ կյանքից` թողնելով հարուստ պատմություն իր հաղթանակների ու գեղեցիկ մենամարտերի մասին: Ալին հեռացավ, բայց նրան դեռ երկար են հիշելու:

Լրահոս
0