00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեջլիսի հայ պատգամավոր. «Թուրքիան չպետք է գլուխը մտցնի ավազի մեջ»

© PatrickneilПарламент Турции
Парламент Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքական խորհրդարանի պատգամավորներից մեկն ազգությամբ հայ է։ Սելինե Դողանը Sputnik–ի եթերում վստահեցրեց` եկել է ժամանակը, որ թուրքական կառավարությունն ընդունի իր պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի- Sputnik. Թուրքիան պետք է դադարի գլուխը թաղել ավազի մեջ և համաձայնի համաշխարհային հանրության հետ, որ արտաքսումը մարդկության դեմ իրագործվող հանցագործություն է, Sputnik Թուրքիա ռադիոկայանի եթերում ասել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր, Եվրամիության հետ հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ, ազգությամբ հայ Սելինե Դողանը։

«Հայոց ցեղասպանության մասին խոսելիս` մենք պնդում ենք, որ ինչպես այլ ողբերգական իրադարձությունների դեպքում, այնպես էլ այս դեպքում պետք է հանցագործության հետաքննության հարցերով հատուկ խորհրդարանական հանձնաժողով ձևավորվի խորհրդարանում։ Բայց, ցավոք, ներկա պահին դրա համար ամուր հիմք չկա։ Երկրում չկա ո՛չ արդյունավետ գործող խորհրդարանական համակարգ, ո՛չ խոսքի ազատություն»,- կարծում է Դողանը։

Նրա խոսքով` 1915թ.-ի ողբերգության խնդիրը և այդ իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելն այն թեման չէ, որը կարելի է հավասարեցնել գերմանական խորհրդարանի որոշումը դատապարտելու մակարդակին, դեսպանին հետ կանչելուն և Mercedes մակնիշի ավտոմեքենան բոյկոտելուն։ Պատգամավորի կարծիքով` Գերմանիայի խորհրդարանի բանաձևի բովանդակությունը տարբերվում է նախկինում քննարկված այլ օրինագծերից։ Հայուհու խոսքով` առանձնահատկությունն այն է, որ Գերմանիան այս բանաձևում նաև իր պատասխանատվությունն է ընդունում։

«Ֆաշիզմ ապրած երկիրը պատրաստել է օրինագիծ, որն առաջարկում է նայել ճշմարտության աչքերին և ընդունել իր պատմությունը»,- ասում է խորհրդարանականը։

Նրա խոսքով` Գերմանիան բազմաթիվ արխիվային փաստաթղթեր ունի, և իր պատասխանատվության ճանաչումը գերմանական արխիվներում հետազոտողների անցկացրած ակտիվ աշխատանքի արդյունք է։

«Թուրքիան այլևս չպետք է գլուխը մտցնի ավազի մեջ, երբ հարցն այդ խնդրին է վերաբերում։ Արտաքսումը մարդկության դեմ հանցագործություն է, հենց այդ պատճառով շատ եվրոպական երկրներ միացել են ցեղասպանությունը կանխարգելելու անհրաժեշտության մասին հռչակագրերին։ Այդ երկրների խորհրդարանները պարտավորվել են կատարել այն դրույթները, որոնք նախատեսված են այդ հռչակագրերով»,- ասել է Դողանը։

Անկարան պետք է դիմի Միջազգային քրեական դատարան կամ Հաագայի մարդու իրավունքների դատարան, որպեսզի դատարանը որոշում կայացնի այդ հարցի վերաբերյալ։ Պատգամավորի խոսքով` գերմանական խորհրդարանի որոշումը դատապարտելն անիմաստ է, պետք է այլ ուղիներ փնտրել։

 

Լրահոս
0