00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացիները առերեսվում են պատմությանը

© Sputnik / Asatur YesayantsПресс конференция прибывших из Турции курдских деятелей Назми Гюра, Уфук Ураса и депутата парламента Армении Арагаца Ахояна
Пресс конференция прибывших из Турции курдских деятелей Назми Гюра, Уфук Ураса и депутата парламента Армении Арагаца Ахояна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը հյուրընկալել է Թուրքիայի պատգամավորներ Ուֆուք Ուրասին և Նազմի Գյուրին։ Նրանք Հայաստան են ժամանել Արևմտահայոց ազգային համագումար կազմակերպության ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանի հրավերով։ Թուրք պատգամավորները խոսել են Թուրքիայում տիրող խմորումների և ներքաղաքական իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հայոց ցեղասպանության ու հայերի մասին արդար գաղափարների, հնչեցրած տեսակետների համար Նազմի Գյուրի ղեկավարած «Ժողովուրդների ժողովրդավար կուսակցությունը» մշտապես հալածանքների է ենթարկվում իշխանության կողմից։ Կուսակցությունը նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեռք էր բերել 80 մանդատ, սակայն այդ թիվն իշխանությանն այնքան էլ դուր չի եկել ու այն կրճատել են` հասցնելով 60-ի։ Այսօր նրանց բոլորին ուզում են զրկել անձեռնմխելիությունից։

«Մեր կուսակցության դիրքորոշումը հստակ է. տեղի չենք տալու դատական ոչ մի որոշման։ Կա՛մ պետք է նորից վերադարձնեն անձեռնմխելիության իրավունքը, կա՛մ էլ ազատազրկեն. ուրիշ տարբերակ չկա։ Մեր ժողովրդավարական իրավունքներն օգտագործելու ենք մինչև վերջին պահը»,-ասաց Նազմի Գյուրը։

© Sputnik / Asatur YesayantsՆազմի Գյուր
Вице-председатель Демократической партии народов Назми Гюр - Sputnik Արմենիա
Նազմի Գյուր

Թուրք քաղաքական գործիչներն այսօր նշեցին, որ իրենց շատ է ոգևորել Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։ Նրանք հատուկ ընդգծեցին այն հանգամանքը, որ Գերմանիան համարձակություն և կամք ունեցավ առերեսվելու պատմությանը։ Հույս ունեն, որ նույնը տեղի կունենա նաև թուրք հասարակության շրջանում։

«Քանի որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը սովորական իրադարձություն էր, մի օր բոլորը կհասկանան՝ ցեղասպանությունը չի կարող սովորական համարվել: 2008 թվականին մենք սկսեցինք «Ներողություն եմ խնդրում» արշավը: Շատ մեծ թվով մարդիկ են մասնակցում դրան: Կարող եմ ասել, որ հասարակությունը Հայոց ցեղասպանության հարցը հանգիստ քննարկում է»,-ասաց Կանաչների և ձախակողմյան կուսակցության հիմնադիր-անդամ Ուֆուք Ուրասը։

Նրա խոսքով` ներկայում Էրդողանը փորձում է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Եթե դա բարեհաջող ընթացք ունենա, կազդի նաև հայկական հարցի վրա:

© Sputnik / Asatur YesayantsՈւֆուք Ուրաս
Член-основатель Партии зеленых и левых Уфук Урас - Sputnik Արմենիա
Ուֆուք Ուրաս

Նազմի Գյուրն էլ կարծում է, որ Թուրքիան պատրաստ չէ իր վրա վերցնել ամբողջ քաղաքակրթության դեմ իրագործած հանցանքը:

«Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների կամուրջները պետք է կառուցենք: Եթե ժողովուրդները կարողանան երկխոսության մեջ մտնել, դա իր ազդեցությունը կունենա քաղաքականության վրա»,-ասաց նա։

Գյուրը հատուկ շեշտեց, որ մեծ համակրանք ունի հայերի ու Հայաստանի հանդեպ։ Հայաստան գալով նրա հայացքն առաջինը գամվել է Արարատ լեռան վրա։

«Ես նախանձեցի հայերին: Երբեք չեմ կարծել, որ Արարատն այսքան գեղեցիկ է: Արևը ծագելուն պես երկար նայել եմ Արարատին: Հուսով եմ, որ մի օր գագաթին կհանդիպենք: Ես մեծացել եմ Երևանի ռադիոյով: Այն ժամանակ երեկոյան մեկ ժամանոց եթեր ուներ: Հարևաններով հավաքվում էինք ու լսում: Հայերի մասին իմ գիտելիքները ստացել եմ ծնողներիցս, որովհետև մենք հարևաններ ենք եղել, քավոր-սանիկ հարաբերություններ են եղել: Մշտապես զգում ենք հայերի բացակայությունը: Ասեմ, որ ես Վանում եմ մեծացել, հայկական մշակույթի մեծագույն նմուշների մոտ»,-ասաց նա։

Հարցին, թե նման համարձակ մտքեր արտահայտելով` արդյո՞ք չեն վախենում Թուրքիա վերադառնալ, բանախոսները պատասխանեցին, որ վախը կա, բայց այն չպետք է խոչընդոտ դառնա։

«Մեր համարձակությունը գալիս է մեր հողից ու հավատից»,-ասաց Նազմի Գյուրը։

Նրա գործընկերն էլ ավելացրեց, որ հանուն արդարության պետք է պայքարել լավագույն արդյունքի հասնելու համար։

 

Լրահոս
0