00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան գորգագործության մշակույթը նոր նրբերանգներ է ստանում

© Sputnik / Владимир Первенцев / Անցնել մեդիապահոցНациональный орнамент армянского ковра
Национальный орнамент армянского ковра - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան գորգերի մասին առաջին գրավոր տեղեկությունները տանում են դեպի VI դար (580-582 թթ.)։ Հայաստանում գորգագործությունը տարածված ավանդական արվեստ է, իսկ արցախյան ինքնատիպ գորգերն այդ արվեստի անբաժանելի մասն են կազմում

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի- Sputnik. Հունիսի 4-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանի «Արցախի գորգագործական մշակույթը» գիտական աշխատության շնորհանդեսը:

Ինչպես նշեց Պողոսյանը, գրքում ներկայացված է Արցախի գորգագործական մշակույթի պատմաազգագրական ընդհանուր նկարագիրը, որում ավանդույթների ու առանձնահատկությունների բացահայտմանը զուգահեռ ներկայացված են նաև դրանց տարածման շրջանները՝ հարավարևելյան Կովկասը, հյուսիսարևմտյան Իրանը և փոքրասիական գորգագործական կենտրոնները:

«Գրքի շնորհանդեսի ժամանակ մենք կքննարկենք Արցախում գորգագործության մշակույթը և արվեստը և այն, թե որքանով է հայտնի հետազոտողների շարքում այդ գործը։ Դուք կիմանաք, թե ինչպես ենք մենք գորգագործության հետ կապված հետազոտություններ անցկացնում և կծանոթանաք այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են հայկական գորգագործության ճանաչմանը աշխարհում»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` ընթերցողը շատ նոր և հետաքրքիր մանրամասներ կիմանա հայկական գորգերի մասին։

«Շատ ապացույցներ կան, որ Հայաստանում գորգագործությունը հնագույն ժամանակներում է ծագել։ Հայաստանի տարածքում անցկացված պեղումների ժամանակ հնագույն գորգերի կտորներ են գտել»,- ասաց Պողոսյանը։

Արցախի գորգագործությանը նվիրված առաջին օտարալեզու պատմաազգագրական հետազոտությունը կարևոր ավանդ է հայկական պատմամշակութային ժառանգության այդ կարևոր ոլորտում, ինչպես նաև` միջազգային ասպարեզում հայկական մշակույթի մասին լիարժեք պատկերացում կազմելու հարցում։

Պողոսյանը նաև անդրադարձավ այն խնդրին, որ Հայաստանում չկան թանգարաններ, հատուկ հանձնաժողովներ և մշակույթի նախարարությանն առընթեր բաժին, որոնք կզբաղվեին հայկական գորգագործության մշակույթի պահպանման և տարածման հարցերով։

 

Լրահոս
0