00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարեգին Նժդեհը «զինաթափվել է», իսկ հեղինակները չեն հիասթափվել

© Sputnik / Asatur YesayantsПамятник Гарегину Нжде
Памятник Гарегину Нжде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հակառակ համատարած քննադատություններին, Գարեգին Նժդեհի արձանը գոյության իրավունք ունի և անգամ կարող է վերագնահատվել ու սիրվել։ Նման կարծիք են հայտնում քանդակի հեղինակ քանդակագործն ու ճարտարապետը` բացասական տեսակետների տարածման համար մի փոքր էլ լրագրողներին մեղադրելով։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Գարեգին Նժդեհի արձանի հեղինակը` քանդակագործ Գագիկ Ստեփանյանն իսկապես սովորել է Սանկտ Պետերբուրգում, բայց վստահեցնում է, որ Պետրոս Առաջինին չի տեսել և Գարեգին Նժդեհին էլ նրան չի նմանեցրել։

Նժդեհի կերպարը կերտելու համար քանդակագործն ուսումնասիրել է նրա կյանքի տարբեր ժամանակահատվածների լուսանկարները և դրանցից հավաքական կերպար ձուլել։

«Ես պետք է Գարեգին Նժդեհի հավաքական կերպարը ստեղծեի` հանճարեղ զորավարի, պետական և քաղաքական գործչի և վերջապես 20-րդ դարի առաջին կեսի մեծագույն իմաստագետներից, փիլիսոփաներից մեկի ու մեր ազգային գաղափարախոսի կերպարը»,- նշեց քանդակագործը։

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Ստեփանյան
Гагик Степанян - Sputnik Արմենիա
Գագիկ Ստեփանյան

Իրենց աշխատանքի նկատմամբ հնչող քննադատություններն արձանի հեղինակներին, իհարկե, վշտացնում են, բայց ճարտարապետ Ասլան Միքայելյանը փորձում է դրանում դրականը գտնել։

«Եթե չեն քննադատում, ուրեմն ոչինչ արված չէ։ Ես չեմ հիշում մի քանդակ, որ դրվել է ու չի քննադատվել»,- ասում է արձանի համահեղինակն ու հիշում Առնո Բաբաջանյանի, Վարդան Մամիկոնյանի արձաններին տրված մականունները` հավելելով, որ դրանք ոչ միայն սիրվեցին ժամանակի ընթացքում, այլև մեծագույն քանդակների շարքը դասվեցին։

© Sputnik / Asatur YesayantsԱսլան Միքայելյան
Аслан Микаелян - Sputnik Արմենիա
Ասլան Միքայելյան

Գարեգին Նժդեհի արձանի նախագծերի մրցույթը հայտարարվել էր դեռևս 2011թ-ին` Նկարիչների միության կողմից։ Այդ մրցույթում ոչ մի նախագիծ հավանության չէր արժանացել։ Ավելի ուշ քաղաքապետարանը երկրորդ մրցույթն էր հայտարարել, որտեղ հաղթող էր ճանաչվել արդեն բոլորին հայտնի քանդակը։

Ի դեպ, քանդակի հեղինակ Գագիկ Ստեփանյանը մասնակցել նաև առաջին մրցույթին, բայց այլ նախագծով, որտեղ Գարեգին Նժդեհը պատկերված է եղել սուրը ձեռքին։

«Պարզապես ձեռքը դրված էր սրի վրա։ Ոչ թե սուր էր ճոճում, այլ դա ուղղակի խաչի, հավատքի սիմվոլն էր, որի տակ գրություն կար, որ դա ուժի գաղափարախոսության սիմվոլն էր»,- պատմում է քանդակագործը։

Երկրորդ նախագծում հեղինակները որոշել են, ինչպես իրենք են կատակում` «զինաթափել» Նժդեհին, քանի որ որպես ազգային գաղափարախոսության խորհրդանիշ` Նժդեհի արձանը զենքի կարիք չուներ։

Քանդակագործ Գևորգ Ստեփանյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք «այցելում է» իր ստեղծագործությանը, փորձու՞մ է զրուցել արձանով հետաքրքրվող քաղաքացիների հետ։

«Տեղադրելուց հետո, երբ միացավ ճարտարապետական միջավայրին, ես անընդհատ ուզում եմ տեսնել, և չի բացառվում, որ մարդիկ մոտենան, հարցնեն, ես բացատրեմ»,- ասում է հեղինակն ու պատմում, որ երբեմն մարդիկ մնում են իրենց կարծիքին, իսկ երբեմն էլ իր մեկնաբանություններից հետո, փոխում են իրենց կարծիքը արձանի մասին։

«Մի պահ որոշել էի չգնալ, բայց կարծում եմ` այո, պետք է գնալ ու մարդկանց հետ զրուցել»,- ասաց քանդակագործը։

Ի դեպ, Նժդեհի արձանից հետո Գագիկ Ստեփանյանը որոշել է այլևս նոր գործ չձեռնարկել. ոչ թե հիասթափվել է իր ստեղծագործության նկատմամբ հնչող քննադատություններից, այլ որովհետև այդ արձանին է նվիրել իր ողջ ստեղծագործական ներուժն ու կորովը։

 

Լրահոս
0