00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրունի. Բունդեսթագի բանաձևը շրջադարձային կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում

© Adam BERRY / AFPБундестаг. Германия
Бундестаг. Германия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատմաբանը կարծում է, որ Գերմանիայի ընդունած բանաձևը շրջադարձային կլինի Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Բունդեսթագի ընդունած բանաձևը շրջադարձային կլինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, ասաց պատմական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Աշոտ Հայրունին։

Նրա խոսքով` բանաձևի տեքստը բարդ սահմանումներ և որոշակի անճշտություններ ունի, սակայն այս բանաձևը շրջադարձային է Ցեղասպանության ճանաչման գործընթացում։

«Այն թուրք հասարակության վրա ավելի ուժեղ կազդի, քան ճանաչումն այլ երկրների կողմից, ովքեր ներկայանում են որպես Թուրքիայի պատմական թշնամիներ։ Այս անգամ բանաձևն ընդունվել է Արևմուտքում Թուրքիայի գլխավոր գործընկերոջ կողմից, մի երկրի կողմից, որը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրա գլխավոր դաշնակիցն էր։ Այնպես որ այս ճանաչումը թուրք հասարակության մոտ մի շարք հարցեր կառաջացնի», — ասաց Հայրունին։

Նա նշեց, որ թուրքական արձագանքը ոչ մի նոր բան չէր ասում, նրանք միշտ էլ ցավագին են ընկալել և արձագանքել, նույնն էլ հիմա է կատարվում։ Սակայն փորձագետը համոզված է, որ երկկողմ հարաբերությունները լուրջ փոփոխությունների չեն ենթարկվի։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
«Եվրոպայի առաջին ջութակը» նվագեց Թուրքիայի սգո քայլերգը

Նրա խոսքով` Թուրքիան փորձել է Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման պարագայում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն դա չհաջողվեց անել։ Մյուս կողմից, նրա խոսքով, Գերմանիան` Ցեղասպանության մեջ իր պատասխանատվության բաժինն ընդունելով, իր վրա է վերցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում լուծումներ գտնելու պարտավորությունները։ Գերմանիան հայտարարության մեջ նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր դեր է խաղում մի տարածաշրջանում, որտեղ կարևոր է Թուրքիայի կողմից պատմական փաստերի ընդունումը։

«Այս բանաձևը թույլ կտա առաջ տանել Ցեղասպանության ճանաչման և մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը։ Բունդեսթագը կոչ է արել Թուրքիայում պահպանել փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը` դասագրքերում ներառելով տեղեկատվություն պատմական ճշմարտության մասին», — ասաց Հայրունին։

Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա, փորձագետի խոսքով, այդ մասին խոսելը դեռ վաղ է, սակայն հավանական է, որ մոտ ապագայում կբարձրացվի նաև այդ հարցը։

Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։ Փաստաթղթին, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը, կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, եղել է միայն մեկ ձեռնպահ և մեկ դեմ ձայն:

Լրահոս
0