Խմբի անդամներն իրենց էներգիան փոխանցեցին ամբողջ դահլիճին` կատարելով ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործություններ։ Սա լեգենդար ռոք խմբի առաջին համերգն էր Հայաստանում։ Նրանց ելույթը սպասված էր։

1/26
© Sputnik / Asatur Yesayants
Հայտնի ռոք խմբի համերգը սկսվեց նախատեսվածից ավելի ուշ։ Խմբի երկրպագուները մեկ ժամից ավելի սպասում էին սիրելի երաժիշտների ելույթին

2/26
© Sputnik / Asatur Yesayants
Պարզվեց` «Օկեան Էլզի» խումբը խցանման մեջ էր հայտնվել, այդ պատճառով խմբի մասնակիցներն ուշացումով բեմ դուրս եկան։ Առաջին երգից հետո այդ մասին պատմեց խմբի վոկալիստ Սվյատոսլավ Վակարչուկը

3/26
© Sputnik / Asatur Yesayants
Դահլիճում հավաքված հանդիսատեսը բարձրաձայն կանչում էր խմբին` միասնաբար հնչեցնելով խմբի մենակատարի անունը

4/26
© Sputnik / Asatur Yesayants
Պարզվեց` «Օկեան Էլզի» խումբը խցանման մեջ էր հայտնվել, այդ պատճառով խմբի մասնակիցներն ուշացումով բեմ դուրս եկան։ Առաջին երգից հետո այդ մասին պատմեց խմբի վոկալիստ Սվյատոսլավ Վակարչուկը

5/26
© Sputnik / Asatur Yesayants
Առաջին իսկ նոտայից հանդիսատեսը սկսեց ձայնակցել խմբին

6/26
© Sputnik / Asatur Yesayants
Բոլորը սպասում էին խմբի սիրված և հայտնի հիթերին` "Там, де нас нема", "Я так хочу до тебе", "Обiйми и Без бою"

7/26
© Sputnik / Asatur Yesayants
Հանդիսատեսը հրաշալի տրամադրություն ուներ, նա ոչ միայն ձայնակցում էր, այլև պարում

8/26
© Sputnik / Asatur Yesayants
«Օկեան Էլզի» խմբի մասնակիցները որոշեցին սպասման մեջ պահել երկրպագուներին` սիրված ստեղծագործությունները կատարելով ամենավերջում

9/26
© Sputnik / Asatur Yesayants
Դանդաղ երաժշտության ժամանակ բոլորը միացրեցին իրենց հեռախոսների լույսերն ու դանդաղ շարժելով` «աստղային երկինք» ստեղծեցին դահլիճում

10/26
© Sputnik / Asatur Yesayants
Վակարչուկի ձայնն, ինչպես միշտ, սքանչելի էր

11/26
© Sputnik / Asatur Yesayants
«Օկեան Էլզի» խմբին հաջողվեց հիասքանչ երեկո պարգևել երևանցիներին, հանդիսատեսը պարզապես հիացած էր համերգով

12/26
© Sputnik / Asatur Yesayants
«Օկեան Էլզի» խմբի համերգը Երևանում

13/26
© Sputnik / Asatur Yesayants
«Օկեան Էլզի» խմբի համերգը Երևանում

14/26
© Sputnik / Asatur Yesayants
Բոլորի համար անսպասելի` Սվյատոսլավը հանեց վերնաշապիկը. հանդիսատեսը հիացած էր

15/26
© Sputnik / Asatur Yesayants
Համերգի ժամանակ երգիչը շփվում էր հանդիսատեսի հետ

16/26
© Sputnik / Asatur Yesayants
Ելույթի կեսին Սվյատոսլավը պատմեց, որ Հայաստան Ֆրանսիայից մի կին է ժամանել, ում աղջիկը ծանր հիվանդ է։ Փոքր աղջիկը շատ է սիրում հայտնի ռոք բենդի կատարումները, այդ իսկ պատճառով Վակարչուկը հաջորդ երգը նվիրեց նրան

17/26
© Sputnik / Asatur Yesayants
Վակարչուկը հանդիսատեսի հետ շփվում էր հայացքով, խոսքով և, բնականաբար, երգով

18/26
© Sputnik / Asatur Yesayants
Բոլորն ընկղմվեցին զգացմունքների օվկիանոսի մեջ

19/26
© Sputnik / Asatur Yesayants
Բոլոր նրանք, ովքեր կանգնած էին ներքևում, փորձում էին որսալ նրա հայացքը

20/26
© Sputnik / Asatur Yesayants
Սվյատոսլավ Վակարչուկն ամբողջ դահլիճին համակեց իր էներգետիկայով և դրական զգացմունքներով

21/26
© Sputnik / Asatur Yesayants
Վակարչուկը զարմացրեց հայերենի իմացությամբ։ Հանդիսատեսն ամենից շատ ուրախ արձագանքեց նրա «Բարև ձեզ»–ին և «Շնորհակալությանը»

22/26
© Sputnik / Asatur Yesayants
«Օկեան Էլզի» խմբի մենակատարը վերցրեց հանդիսատեսներից մեկի հեռախոսն ու տեսագրություն արեց

23/26
© Sputnik / Asatur Yesayants
Երեք անգամ նա բիս երգեց։ Հանդիսատեսը չէր ցանկանում նրանց բաց թողնել

24/26
© Sputnik / Asatur Yesayants
Վերջում խումբը կատարեց բոլորի սիրելի «Обними» երգը

25/26
© Sputnik / Asatur Yesayants
Վակարչուկը խոնարհվեց հանդիսատեսի առջև

26/26
© Sputnik / Asatur Yesayants
Համերգից հետո հիացած երկրպագուները դուրս եկան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից երգելով «Օկեան Էլզի» խմբի երգերն ու միմյանց պատմելով տպավորությունները