00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էկոնոմիկայի նախարար. «Ես նույն Արծվիկ Մինասյանն եմ»

© Sputnik / Asatur YesayantsАрцвик Минасян
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի´ կտրեք իմ խոսքը կոնտեքստից, մի´ հանեք, մի´ փոխեք, հինգշաբթի հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին նման հորդորով դիմեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Իսկ լրագրողների հետ հանդիպման առիթը մամուլում հայտնված լուրերն ու մեկնաբանություններն էին նախարարի հայտարարության վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց օրեր առաջ իր արած հայտարարությունը, որն, ըստ նրա, աղավաղվել ու խեղաթյուրվել էր։

«Ես ասել եմ հետևյալը, որ շաքարավազի գործարանը Հայաստանում միակն է, այս պահին երկրորդ գործարան չկա: Բայց գործող օրենքի շրջանակում այս գործարանը իր գործունեությամբ չի համարվում մենաշնորհ: Որպեսզի իրականությունն ու օրենքը իրար համապատասխանեն, անհրաժեշտ է, որպեսզի մենաշնորհի կարգավիճակ ստանա, բայց ոչ թե արտոնությունների համար, այլ` հավելյալ պարտավորությունների։ Քանի որ երբ կազմակերպությունը չի համարվում մենաշնորհ, նրա նկատմամբ չես կարող կիրառել հակամենաշնորհային գործիքներ»,- պարզաբանեց նախարարը։

Նա հավելեց. «Ամենևին չեմ ասել, որ իրեն պետք է օրենքով ճանաչել մենաշնորհ, ես նման ընկալում բացարձակ չունեմ»:

Իսկ թե ինչու է ինքը հատկապես շաքարավազի մասին խոսել, Արծվիկ Մինասյանը նշեց, որ պարզապես օրինակ է բերել է շաքարավազը։

«Ենթադրություններ անել, թե իբր բնական մենաշնորհ ենք ուզում տալ, կամ այդպիսի հարց է քննարկվում կառավարությունում, պարզապես իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են»,- ասաց նախարարը։

Ի դեպ, Մինասյանի այս հարցազրույցը լայնորեն քննարկվեց նաև քաղաքական ու տնտեսագիտական շրջանակներում` հիմնականում քննադատության արժանանալով, ուստի նա նաև իրեն քննադատող գործընկերներին դիմեց` ասելով.

«Ես նույն Արծվիկ Մինասյանն եմ, ինչպիսին որ պառլամենտում էի, այդպես էլ այստեղ: Ես իմ համոզմունքները չեմ փոխել և չեմ փոխելու, քանի որ ես այստեղ նշանակված եմ ՀՅԴ-ի առաջադրմամբ, հետևաբար բոլոր այն հայացքները, մոտեցումները, որոնք առաջ է տանում քաղաքական ուժը, ես շարունակում եմ որպես նախարար առաջ տանել»։

Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականներին, Արծվիկ Մինասյանը խորհուրդ տվեց սպասել վերջնական զեկույցին։ Իսկ թե դրանում որքանով կարտացոլվեն այս կամ այն ապրանքային շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող գործարարների անունները, նախարարն այս պահին չցանկացավ ասել, բայց նշեց, որ հրապարակված 10 ապրանքատեսակներն առանձնացվել են` ելնելով դրանց սոցիալական նշանակությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց, որ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, նրա խոսքով, ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից այդպես են ընկալվում։

Լրահոս
0