ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի- Sputnik. Մեծ Բրիտանիայում աքսեսուարների «արքայական» հավաքածու են թողարկել Եղիսաբեթ 2-րդի սիրելի ցեղատեսակի շների`կորգիի համար, այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Նախագծով զբաղվում է Royal Collection Trust բարեգործական ընկերությունը։ Հավաքածուում ներառված է վերարկու` ֆիրմային շոտլանդական վանդակավոր կտորից, ոսկրե ճենապակուց կերակրամաններ, վզկապներ, ծածկոցներ և պառկելատեղեր։
Նոր հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «շների նկատմամբ թագավորական սերը»: