00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԿԵ–ն պատրաստ է օգնել վրացի գործընկերներին երկաթուղու վերանորոգման հարցում

© Photo : press office of the SCRГюмрийское депо ЮКЖД
Гюмрийское депо ЮКЖД - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերանորոգման աշխատանքների արդյունավետության ապացույցը ԲելԱԶ–ներից մեկի վերանորոգված շարժիչն է, իսկ ԲելԱԶ–ների ու ջերմաքարշերի շարժիչները նույնն են

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տեխնիկական հագեցվածությունը կարող է օգտագործվել Վրաստանի երկաթուղու վերանորոգման համար, լրագրողներին ասաց ՀԿԵ-ի շարժակազմի տնօրինության պետ Նիկոլայ Լավրենչուկը։

ՀԿԵ-ն ձգտում է, որ ջերմաքարշների, վագոնների և անիվների վերականգնման հետ կապված վերանորոգման աշխատանքներն անցկացվեն Հայաստանում, ինչը թույլ կտա նվազեցնել ծախսերը, ինչպես նաև ժամանակին ապահովել տեխնիկայի սպասարկումը։ Գյումրի քաղաքում հավաքված սարքավորման մի մասը յուրահատուկ է Հարավային Կովկասի համար։

Նրա խոսքով` Գյումրիում դեպոյի հնարավորությունները ներկայացվել են Վրաստանում, և հիմա քննարկվում է համագործակցություն հաստատելու հնարավորությունը` Հայաստանում հզորությունների օգտագործման համար։

«Գյումրու դեպոն յուրացրել է էլեկտրաքարշերի վերանորոգումը, առաջին էլեկտրաքարշը թողարկվել է 2014թ.-ի դեկտեմբերին։ Այն մինչև հիմա աշխատում է առանց խափանումների, հիանալի վիճակում է։ Այսօր արդեն թողարկվել է 5-րդ լոկոմոտիվը։ Պարբերաբար վերանորոգվող բոլոր լոկոմոտիվները փորձարկումներ են անցնում»,- լրագրողներին ասաց Լավրենչուկը։

Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ վերանորոգումը տևում է 2 շաբաթ, Հայաստանում լոկոմոտիվները վերանորոգվում են մեկ ամսվա ընթացքում։ Լավրենչուկի խոսքով`ամեն ինչ արվում է, որ վերանորոգման աշխատանքները որակյալ լինեն։

Նախկինում էլեկտրաքարշերը Հայաստանում չէին վերանորոգվում, դրանք ուղարկվում էին Ռուսաստան կամ Վրաստան։ ՏՊ-3 ցիկլի ջերմաքարշերի վերանորոգումը Ռուսաստանում արժի 4,5 մլն ռուբլի, իսկ Հայաստանում` 5,5 մլն դրամ (շուրջ 1 մլն ռուբլի)` առանց հաշվի առնելու տեղափոխման ծախսերը։ Բացի այդ, Հայաստանում ջերմաքարշերի վերանորոգումը թույլ է տալիս 56 աշխատատեղ։

2014թ.-ի դեկտեմբերին Գյումրու դեպոյի տարածքում սկսել են վերանորոգել նաև քարշային շարժիչները։ Արդեն ավելի քան 40 սարք է վերանորոգվել։ Վերանորոգումն իրականացվում է գործարանային չափանիշներին համապատասխան, և մինչև հիմա դրանց հետ խնդիրներ չեն եղել։

Ապրիլին ՀԿԵ վերանորոգողներին են դիմել ԲելԱԶ-ների շարժիչները վերանորոգելու խնդրանքով։ Առաջին շարժիչը վերանորոգվել և տեղադրվել է ԲելԱԶ-ի վրա, ոչ մի խնդիր չկա։ Ապագայում հնարավոր է` երկարաժամկետ պայմանագիր կնքվի։ Նման բանակցություններ են ընթանում Երևանի մետրոպոլիտենի հետ, լիովին հնարավոր է, որ մետրոյի շարժակազմերը նույնպես վերանորոգվեն ՀԿԵ-ի ուժերով։

© Photo : press office of the SCRԳյումրու դեպո
Гюмрийское депо - Sputnik Արմենիա
Գյումրու դեպո

ՀԿԵ-ի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը եղել է Գյումրու երկաթուղային հանգույցի արդիականացումը, որի շրջանակում վերակառուցվել են քաղաքում գտնված լոկոմոտիվային և վագոնավերականգնողական դեպոն, որի բացումը կայացել է 2013թ.-ին։

Ներկա պահին ստեղծվել են անիվների զույգերի, էլեկտրական շարժիչների վերանորոգման և օդային ռեզերվուարների փորձարկման նոր հատվածներ։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 

Լրահոս
0