00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՊՀ–ն ամսական 40 հազար դրամ կտրամադրի զոհված հերոսների անչափահաս երեխաներին

© Photo : press office of the MoD of RAВоенная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախում զոհված հերոսների անչափահաս երեխաները ԵՊՀ-ի կողմից ամեն ամիս կստանան 40.000 դրամ օգնություն

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. 2016 թ.-ի մայիսի 30-ին կայացած ռեկտորատի նիստում քննարկվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված սպաների և ժամկետային զինծառայողների անչափահաս երեխաներին դրամական օգնություն տրամադրելու մասին առաջարկը:

Ինչպես հայտնում է ԵՊՀ-ի մամուլի ծառայությունը, որոշվել է զոհված սպաների, պարտադիր և ժամկետային զինծառայողների անչափահաս երեխաներին յուրաքանչյուր ամիս տրամադրել 40.000 դրամ՝ մինչև չափահաս դառնալը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 1-ից 13 ընտանիքի 29 անչափահաս Մայր բուհի կողմից ֆինանսական աջակցություն կստանա:

ԵՊՀ-ն այս սոցիալական ծրագրի շրջանակում պատրաստակամություն է հայտնել նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների՝ ներկայում պետհամալսարանում ուսանող երեխաներին մինչև ուսումնառության ավարտը տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում: Զոհված զինծառայողների զավակները, ովքեր կմասնակցեն ԵՊՀ 2016-2017 ուստարվա ընդունելությանը և կհամալրեն համալսարանականների շարքերը, նույնպես կստանան զեղչեր:

Ծրագիրը համակարգող և իրականացնող ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նշեց, որ իրենց աշխատակիցներն արդեն իսկ սկսել են կապ հաստատել ապրիլի սկզբին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամների հետ:

«Մեր աշխատակիցները ծրագրում ներառված զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին հանգամանալից ներկայացնում են ծրագիրը, գումարը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, հաշվեհամարներ ու այլ մանրամասներ»,- նշեց Արմեն Ավետիսյանը և հավելեց, որ հունիս ամսվա ընթացքում բոլոր նրանք, ովքեր կներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, արդեն իսկ կստանան այս ամսվա համար նախատեսված գումարը:

Սոցիալական ծրագիրը ներառում է ոչ միայն ՀՀ ԶՈՒ-ի, այլև ԼՂՀ-ի պաշտպանության բանակի զոհված զինծառայողների անչափահաս երեխաներին:

 

Լրահոս
0