00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դոպինգ` նոր արգելք Օլիմպիադայի ճանապարհին

© MgfsoШтанга. Тяжелая атлетика
Штанга. Тяжелая атлетика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին գնալով շատ քիչ ժամանակ է մնում: Հայ մարզասերներին, իհարկե, առաջին հերթին հետաքրքրում է հայ օլիմպիականների մարզավիճակն ու նախապատրաստական փուլերի ընթացքը:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Օլիմպիական վարկանիշեր ունեցող բոլոր հայ մարզիկները, ինչպես և նախատեսված էր, շարունակում են մարզվել ու նախապատրաստվել:

Բայց հիմա ավելի կարևոր թեմա է ծագել: Խոսքը նորից դոպինգի (խթանիչ) մասին է: Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից զրկվել են հայ երկու ծանրամարտիկներ՝ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տիգրան Մարտիրոսյանը:

Իհարկե, եթե ամեն ինչ ի վերջո այդպես էլ լինի, ապա դա շատ ուժեղ հարված կլինի նախ` մեր օլիմպիականների հեղինակությանը, բացի այդ` մենք փաստացի կկորցնենք մեդալի երկու հավակնորդի:

Գաղտնիք չէ, որ Ծանրամարտի Եվրոպայի վերջին առաջնությունում երկու մարզիկներն էլ շատ լավ հանդես եկան՝ Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Խուրշուդյանը դարձավ չեմպիոն:

Մեր մարզիկների դոպինգ թեստերը վերջին տարիներին ընդհանրապես ոչ մի խնդիր չեն առաջացրել: Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպությունը՝ նախագահ Արեգ Հովհաննիսյանի գլխավորությամբ, շատ լավ աշխատանք է տանում Հայաստանում մեր մարզիկների հետ, ու բացատրական բազմաթիվ ելույթներն ու խորհրդատվական աշխատանքն իրենց դերն ունեցել են մեր տարբեր մարզաձևերի հավաքական թիմերում: Ներկայումս մեր օլիմպիական բոլոր հավաքական թիմերում աշխատում են բարձրակարգ բժիշկներ, ու կարելի է ասել, որ դոպինգի հետ կապված մենք խնդիրներ այս պահի դրությամբ չունենք:

Նշենք, որ մարզիկների դոպինգ թեստերը հակադոպինգային համաշխարհային կազմակերպության (WADA) կողմից պահվում են տասը տարի: Ու, իհարկե, այդ տասը տարվա ընթացքում յուրաքանչյուր պահի կարող են նոր ստուգումներ նշանակվել: Իսկ նոր ստուգումները նշանակվել են ահա թե ինչու:

Рипсиме Хуршудян - Sputnik Արմենիա
Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Մայիսի սկզբին «Նյու Յորք Թայմս» թերթում Ռուսաստանի հակադոպինգային լաբորատորիայի նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկոն հայտարարեց, որ Սոչի-2014 ձմեռային օլիպիական խաղերում դոպինգը պետական հովանավորություն է ունեցել, ու օլիմպիական ռուս չեմպիոններն ու մրցանակակիրները (թվով` 15) օգտագործել են դոպինգ: Անմիջապես հետևեց հակադոպինգային համաշխարհային գործակալության ու ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի արձագանքը: Հենց այսպես էլ մարզական ամենաբարձր ատյաններում որոշվեց նորից ստուգման ենթարկել օլիմպիական վերջին երկու խաղերի (Պեկին-2008 և Լոնդոն-2012) դոպինգ թեստերը: Իհարկե, շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչու հենց այդ խաղերից հետո թեստերը դրական արդյունք չեն տվել, իսկ հիմա կարող են տալ:

Այստեղ էլ ցանկանում ենք որոշ պարզաբանում մտցնել: Բանն այն է, որ գիտությունը, իսկ այս դեպքում` դոպինգի դեմ պայքարի մեթոդները զարգանում են։ Եվ եթե 2008 թվականին թեստերը ստուգելուց հետո դրական արդյունք չեն գրանցվել, հիմա արդիական մեթոդներով շատ հնարավոր է, որ այդ նույն թեստն արդեն բացահայտի, որ մարզիկը դոպինգ իրականում օգտագործել է:

Պեկինի օլիմպիական խաղերում Տիգրան Մարտիրոսյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը զբաղեցրել 11-րդ տեղը: Լոնդոն-2012-ում Խուրշուդյանը պատվո պատվանդանի երրորդ աստիճանին է կանգնել: Վերջերս էլ Խուրշուդյանի հետ կապված եղավ դեպք. մեր մարզուհին «Միլդրոնատ» էր օգտագործել: Բայց Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպությունից մենք տեղեկացանք, որ այդ դեղամիջոցի տոկոսը մեր մարզուհու օրգանիզմում այնքան քիչ է եղել, որ որակազրկման մասին խոսելն ավելորդ է: Այստեղից արդեն պարզ է դառնում, որ մեր մարզիկների հին թեստերն են նորից ստուգվել:

Ռուսաստանի մարզիկների դեմ դոպինգային պայքարում արդեն տվյալներ կան, որ շատ այլ երկրների մարզիկների նույնպես որակազրկում է սպառնում: Սակայն ինչպես ասում են, մենք մեր մասին պետք է մտածենք:

Այս պահի դրությամբ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, որ Տիգրան Մարտիրոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել են: Բայց նման դեպքերում էլ ասում են, որ կրակն առանց ծխի չի լինում: Բնականաբար, մենք շատ ուրախ կլինենք, եթե մեր մարզիկների հետ կապված տեղեկությունը հերքվի: Բայց այդ ամենը պարզ կդառնա հունիսի-7-ին:

Իսկ մինչ այդ որքանով կարողացանք մեր աղբյուրներից ճշտել, հունիսի 6-ին մեր մարզիկների B թեստն է ստուգվելու: Ստացվում է, որ A թեստն արդեն դրական արդյունք է տվել: Իրոք, շատ ափսոս, որ ամեն ինչ այսպես կարող է ավարտվել ծանրամարտի մեր երկու առաջատար մարզիկների համար:

Լրահոս
0