00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՍԱԼԱ-ի նախահայրը կամ ինչու 78-ամյա ծերունին վրեժխնդիր եղավ թուրքերից

© anunnerԳուրգեն Յանիկյան
Գուրգեն Յանիկյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության թեման 1915 թվականի ապրիլի 24-ով չի սկսվում ու չի էլ սահմանափակվում: Հայ ժողովրդի հանդեպ ջարդեր իրականացվել են նշյալ տարեթվից առաջ ու հետո: Sputnik Արմենիան պատմում է Գուրգեն Յանիկյանի մասին, որը տեսել է՝ ինչպես են թուրքերը սպանել եղբորը, հետո տարիներ անց վրեժխնդիր է եղել

Գոհար Սարգսյան — Sputnik.

Համիդյան ջարդերի ժամանակ՝ 1895 թվականին, Գուրգեն Յանիկյանի ծնողները փոքրիկ երեխաներին գիրկն առած Էրզրումից փախչում են Կարս:

Տարիներ անց մայրը 2 որդիների հետ որոշում է վերադառնալ իրենց լքված տունն ու վերցնել թաքցրած թանկարժեք իրերը: Գուրգենն ու մայրը թաքնվում են, իսկ ավագ եղբայրը, ձեռքերով փորելով հողը, փորձում է հանել զարդերը: Հենց այդ ժամանակ հայտնվում են թուրքերն ու դաժանաբար սպանում տղային: Գուրգեն Յանիկյանն իր ամբողջ կյանքում չի մոռանում այդ զարհուրելի տեսարանը:

Անցնում են տարիներ: Գուրգեն Յանիկյանը դառնում է կրթված և օրինակելի երիտասարդ՝ մասնագիտությամբ ճարտարագետ: Նրան համոզում են ընդունվել Գևորգյան ճեմարան ու հոգևորական դառնալ: Բայց մերժում է, որովհետև եղբոր դաժան սպանությունը հետք էր թողել նրա հոգում: Հասկանում էր, որ թեկուզ տասնամյակներ անց, բայց պետք է վրեժխնդիր լինի:

«Գուրգեն Յանիկյանը դառնում է հայտնի ու մեծահարուստ մարդ: Նա Պարսկաստանի հպատակություն ուներ: Իր տաղանդի ու միլիոնների շնորհիվ ԱՄՆ-ն նրան ևս քաղաքացիություն տվեց: Այդ ժամանակ նա արդեն ամուսնացել էր: Յանիկյանն ու կինը որոշել էին ԱՄՆ-ում 12 ժամանոց ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Նա նպատակ ուներ, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռվի Հայոց ցեղասպանության վրա»,- պատմեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Հովիկ Գրիգորյանը:

© Sputnik / Gohar SargsyanՀովիկ Գրիգորյան
Историк Овик Григорян - Sputnik Արմենիա
Հովիկ Գրիգորյան

Որքան էլ զարմանալի է, բայց այդ հարցում նրան օգնում էին քրդերն ու որոշ թուրքեր: Յանիկյանը բավականաչափ միջոցներ ծախսեց ֆիլմի նկարահանման համար, բայց սկսածը կիսատ թողեց ֆինանսական սղության պատճառով: Պարսկաստանը նրան պարտք էր 2 միլիոն դոլար, որը հրաժարվեց վերադարձնել ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու պատճառով:

«Իսկ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը ոչինչ չէր անում այդ հարցում նրան աջակցելու համար: Յանիկյանը մտածում էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտը մտածված էր թուրքերին ազատում գլխացավանքից: Այս միջավայրում էլ ձևավորվեց Յանիկյան պետական գործիչը»,-պատմեց մեր զրուցակիցը:

Իր հուշագրություններում Գուրգեն Յանիկյանը գրել է, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել զենք գործածելու ու արյուն թափելու, բայց հանգամանքներն են ստիպել: Ու մշակել է իր ծրագիրը հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար: Յանիկյանը որոշել է սպանել թուրք դիվանագետների: Այդ ժամանակ նա արդեն 78 տարեկան էր:

«Նա իր կյանքի ընթացքում արժեքավոր իրեր էր հավաքել: Ուներ Մարտիրոս Սարյանի հայտնի նկարներից մեկը: Ձեռնարկը կատարելուց շաբաթներ առաջ բերեց և հանձնեց Սարյանի թանգարան: Ուներ հայկական հնագույն արքայական կնիք, բերեց-հանձնեց Հայաստանի պատմության թանգարան:

© anunnerԳուրգեն Յանիկյանը Մարտիրոս Սարյանի կտավներից մեկը հանձնել է Սարյանի թանգարան
Գուրգեն Յանիկյանը Մարտիրոս Սարյանի կտավներից մեկը հանձնել է Սարյանի թանգարան - Sputnik Արմենիա
Գուրգեն Յանիկյանը Մարտիրոս Սարյանի կտավներից մեկը հանձնել է Սարյանի թանգարան

Նա գալիս էր հրաժեշտ տալու, իր գործերը տնօրինելու: Երևան գալով` ամրապնդվում է որոշումը»,-ներկայացրեց պատմաբանը:

Նրա խոսքով՝ Յանիկյանը պատահական չէր ընտրել թուրք դիվանագետներին: Մի անգամ հանդիպել էր Սան Ֆրանցիսկոյում Թուրքիայի հյուպատոսին ու ասել՝ ողորմելի մարդ էր, չեմ ուզում իմ արարքը նման խղճուկի վրա գործադրել: Նրան պետք էր, որ իր վրեժխնդրության զոհը լուրջ դիվանագետներ դառնային:

«Նրա մոտ թուրքական հին դրամ կար, որի վրա աշխարհի տարբեր երկրների պետական գործիչների ստորագրություններ կային: Նաև կար մի նկար, որն իր ասելով Աբդուլ Համիդի ննջասենյակից էր հանված: Իրեն կիսացնդած մեկն է ձևացնում, որը հանուն շքանշաններ ստանալու պատրաստ է դա նվիրաբերել թուրքական պետությանը: Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին ու նրա տեղակալին դրանք ցույց տալու պատրվակով խաբում-բերում է իր տուն»,- պատմեց Հովիկ Գրիգորյանը:

Վճռական պահին Յանիկյանը ներկայանում է, ասում իր ով լինելը: Թուրք հյուպատոսը աթոռը վերցնում է, որ հարվածի նրա գխին, բայց մինչ այդ արդեն փամփուշտներն ուղղվել էին հյուպատոսի ու նրա տեղակալի ուղղությամբ:

Այդ դեպքից հետո նա ինքն է զանգահարում ոստիկանություն ու պատմում եղելությունը: Նա գիտեր՝ ինչ վճիռ կկայացվեր:

Գուրգեն Յանիկյանին դատապարտում են ցմահ ազատազրկման: 8 տարվա բանտարկությունից հետո բողոքարկում են վճիռն ու Յանիկյանին ազատ արձակում: Ազատության մեջ ապրում է ընդամենը 2 ամիս:

Գուրգեն Յանիկյանին ԱՍԱԼԱ-ի նախահայր են համարում: Նա համակրում էր Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնող տղաներին ու նրանց «զավակ» անվանում:

Գուրգեն Յանիկյանն իր հուշագրության մեջ հստակ նշել է, որ իրազեկող տարբեր խաղաղ միջոցներ գործի դնելու անարդյունավետությունից հետո է անցել զինված պայքարի: Քանզի աշխարհը փակել էր ականջները 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ:

Լրահոս
0