00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրդեհ` Ուկրաինայի ծերանոցներից մեկում, 17 մարդ է մահացել

© GENYA SAVILOV / AFPПожар в доме престарелых. Украина
Пожар в доме престарелых. Украина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կիևի մարզում գտնվող մասնավոր ծերանոցում 17 մարդու կյանք խլած հրդեհի պատճառը կարող էր լինել հեռուստացույցի պայթյունը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի- Sputnik. Կիևի մարզում՝ մասնավոր ծերանոցում, հրդեհի հետևանքով մահացել է 17 մարդ, ոստիկանությունը պարզում է հաստատության գործունեության օրինականությունը, «Ուկրաինա 112» հեռուստաալիքի եթերում ասել է Կիևի մարզի ազգային ոստիկանության պետի պաշտոնակատար Դմիտրի Գոլովինը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Կասկածյալ անձ է ձերբակալվել, այժմ քննչական-օպերատիվ գործողություններ են իրականացվում, նախատեսվում է լրացուցիչ հետախուզություններ անցկացնել՝ փաստաթղթեը գտնելու նպատակով, որոնք կհաստատեն այդ հաստատության գործունեության օրինականությունը կամ անօրինականությունը»,- ասել է Գոլովինը:

Նրա խոսքով՝ քրեական գործի նախնական իրավական որակավորումն է «հրդեհային անվտանգության նորմերի խախտում», որով 3-8 տարի ազատազրկում է նախատեսվում:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչոտկինը հայտնել է, որ փրկվել է 18 մարդ: Մեծ մասին տեղափոխել են Կիևի մարզի Վիշգորոդի շրջանի ծերանոց, երեքին տարել են հարազատները:

Կիևի մարզի Բրովարյան շրջանի Լիտոչկի գյուղի առանձնատներից մեկում, որտեղ տարեց մարդիկ են եղել, հրդեհ է բռնկել շաբաթ լույս կիրակի գիշերը:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ ծերանոցն անօրինական է գործել, հրդեհի պատճառ կարող էր դառնալ հեռուստացույցի պայթյունը: Հարուցվել է քրեական գործ «հրդեհային անվտանգության նորմերի խախտում» հոդվածով:

 

 

Լրահոս
0