ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Մարիա Կուրսովա երկրորդ անընդմեջ հաղթականը տոնեց, այս անգամ գերազանցելով Մարիա Նեչաևային: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Լիլիթ Մկրտչյանն առավելության հասավ ռուս Լաուրա Ունուկի նկատմամբ, Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց:
Երկրորդ տուրից հետո Կուրսովան 2 միավորով առաջատարների շարքում է: