00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԳԱԼԱ-ն քաղաքական դաշտ է մուտք գործում

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լրատվական դաշտում արդեն 11 տարի գործող ԳԱԼԱ-ն այսուհետ կփորձի իր խոսքն ասել նաև քաղաքականության մեջ: Ձևավորված «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը նախ ՏԻՄ ապա նաև ԱԺ «մուտք գործելու» փորձեր կանի

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հուլիսի 1-ին կկայանա «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության համագումարը: Կուսակցությունը համագործակցության դուռը բաց է պահելու բոլոր նրանց համար, ովքեր կաշխատեն ի շահ Գյումրու և գյումրեցու:

Ժողովրդի շահերից բխող ներքին և արտաքին քաղաքականության իրականացումը, լեգիտիմ իշխանությունների ձևավորումը, քաղաքական և քաղաքացիական իրավունքների անկաշկանդ իրացումը, մամուլի ազատությունը և գործարար միջավայրի կայուն զարգացումը՝ սա է նորաստեղծ կուսակցության նպատակը:

Նախաձեռնող խմբի անդամները Գյումրու համակարգող կենտրոնի ներկայացուցիչներն են: Համակարգող կենտրոնի ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս որոշումը դժվարությամբ են կայացրել: Բազում քննարկումներ, բանավեճեր, տարակարծություններ են եղել՝ արդյո՞ք կարիք կա հարցերի լուծման համար քաղաքական գործունեության ճանապարհն ընտրելու: Ի վերջո եկել են եզրահանգման, որ դա է այս պահի դրությամբ միակ ճիշտ ճանապարհը:
Գյումրու դիրքորոշումն, ըստ նախաձեռնության հեղինակների, որևէ կերպ առարկայական չի դառնում՝ ամեն ընտրությունից հետո քաղաքում որևէ բան չի փոխվում, արդյունքում ստացվում է՝ Գյումրին չունի որևէ մեկը, որը կսպասարկի Գյումրու շահերը, այդ թվում` խորհրդարանում:

«Չթերագնահատելով որևէ պատգամավորի աշխատանք՝ բազում անգամներ, երբ որպես լրագրող փորձել ենք Գյումրուն վերաբերող հարց բարձրացնել, այդ պատգմավորները «բացակա» կեցվածք են դրսևորել: Մենք անհրաժեշտ ենք համարում, որ Գյումրին պետք է ունենա իր խոսափողը խորհրդարանում»,- նշում է նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը:

ԳԱԼԱ-ն կմասնակցի Գյումրիում անցկացվող առաջիկա ՏԻՄ ընտրություններին, բայց դա կլինի քաղաքական գործընթացների մասնակցության սկիզբը:

«Մենք մտնում ենք քաղաքականություն՝ թիկունքում ունենալով 11 տարվա անցած ճանապարհ, մաքուր կենասգրություն և մաքուր ձեռքերով ու վստահ գիտակցումով, որ նախ և առաջ գյումրեցու ձայնը պետք է լսելի դառնա՝ թասիբով քաղաքում պետք է թասիբով ապրեն՝ թասիբով գյումրեցին պետք է շրջի մաքուր փողոցներով ու չպետք է փակի բնակարանի դուռն ու հեռանա: Քաղաքում պետք է իրական քայլեր անել, կյանքի կոչել խոստումները: ԳԱԼԱ-ն պետք է լինի գյումրեցու խոսափողը»,- վստահրեց Արմենուհի Վարդանյանը՝ փաստելով, որ սա քաղաքական դաշտ մտնելու ճիշտ պահն ու ճիշտ տեղն է:

Նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի անդամները նշում են նաև, որ պահն է քաղաքական սերնդափոխության ու քաղաքական նոր ու լավ կադրերի:

Լրահոս
0